Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Միսս Հայաստան Լիլի Սարգսյանը ներկա էր ArmMod Fashion & Image Studio-ի պաշտոնական բացման արարողությանը

Երեկ Cataleya Wellness Club-ում տեղի ունեցավ ArmMod Fashion & Image Studio-ի պաշտոնական բացման արարողությունը: Սրահում ներկայացված են Միլա Կարապետյանի ,,Just Mila,, , Ժենյա Ասատրյանի ,,JenA,,, Մարինե Բալասանյանի ,,BalMari,,, Անուշ Մկրտչյանի ,,manumood,,, Գայանե Բաղդասարյանի ,,ENAYA,,, Աննա Առաքելյանի ,,Anna Arakelyan,,, Տաթևիկ Հակոբյանի ,,Tetta Kids,,, Ժանետ Հովսեփյանի ,,Janet,,, Անուշիկ Սարոյանի ,,Anes Fashion,,, ինչպես նաև ,,Նարրե'z,, և ,,Nairia,, հայկական բրենդները: Գեղեցիկ և տարբերվող look-երը կարելի է համադրել Անահիտ Մովսիսյանի փայտե աքսեսուարներով, Լիլիթ Ավագյանի շքեղ զարդերով, Երանուհի Ավետիսյանի յուրահատուկ փայտե պայուսակներով, ,,Նարեկածին,, արծաթե զարդերով, ,,Louis,, handmade ոճային և նորաձև բրոշներով:


Բացմանը ներկա էին շատ հայտնի և սիրված հյուրեր, իսկ նրանցից մի քանիսը հենց ներկայացել էին ստուդիայի դիզայներների հագուստներով: Նրանց թվում էին Cataleya Wellness Club -ի տնօրեն Սյուզաննա Մկոյանը, Cataleya Wellness Club-ի արտ տնօրեն և paparazzilife.am կայքի համահիմնադիր Կարմեն Ղազարյանը, գեղեցկուհի Իրինա Թովմասյանը, Anriva տուրօպերատորի հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը, հայտնի հաղորդավարուհի և ,,Ճամփորդ,, թերթի գլխավոր խմբագիր Գոհար Հայրապետյանը, երգչուհի Juice-ը ,Wnews կայքի հիմնադիր Գայանե Շահինյանը, Loft-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:


Միջոցառմանը ներկա էին նախագծի հավատարիմ ընկերները և գործընկերները, ինչպես նաև քաղաքի լավագույն մոդելները: Texart Print-ը և Հայկական շամպայնը այս անգամ ևս իրենց մասնակցությունը ունեցան:
Ինչպես նշեց ArmMod Fashion ստուդիայի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը վայրը պատահական չի ընտրվել, քանի որ ի սկզբանե միտքը եղել է այն, որ կանայք գտնեն իրենց անհրաժեշտ բոլոր ծառայությունները մեկ վայրում որևէ միջոցառման գնալիս և ավելորդ ժամանակ չծախսեն:

ArmMod Fashion & Image Studio -,,Հայկականը նորաձև է,,
Դե ինչ այցելեք ինքներդ և համոզվեք: Ընտրեք ներկայացված տեսականուց կամ պատվիրեք` աշխատելով Ձեր ոճին համապատասխան դիզայների հետ կամ կերտեք Ձեր ոճը մեր դիզայներների միջոցով:
Բաբայան 26, հեռ.`094 21 61 34

դիտվել է 17757 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են