Երևան
21 / Հուլիս / 2018

«Արարատ»-ների բախումը. Սամվել Կարապետյանն ու Սրմաքեշը չեն կարողացել համաձայնության գալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շվեյցարահայ գործարար և բարեգործ Վարդան Սրմաքեշը և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ:

Սրմաքեշը Հայաստանի առաջնությանը մասնակցող Երևանի «Արարատի» սեփականատերն է, իսկ Սամվել Կարապետյանը նպատակ ուներ Հայաստանի առաջնություն բերել 2017թ. մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատը», որը մասնակցում է Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի առաջնությանը:

Սամվել Կարապետյանի ցանկությունն է եղել, որ Երևանի «Արարատը» անվանափոխվի, և Հայաստանի առաջնությունում «Արարատ» անվան տակ մասնակցի միայն մոսկովյան ակումբը: Սակայն Սրմաքեշը հասկացրել է, որ ոչ մի պարագայում չի զիջելու, քանի որ ինքն էլ «Արարատի» հետ կապված ծրագրեր ունի, որոնք պատրաստվում է իրագործել առաջիկայում: Փաստորեն, Մոսկվայի «Արարատը» կմնա Մոսկվայում, Երևանինը՝ Երևանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5957 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են