Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Հայերից անցան մարզիկներին. Ռուսական թոք-շոուներում մառազմը շարունակվում է

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու կարևոր հայտարարություն ուներ անելու: Եթե առաջինը հայտնի էր բոլորին, ապա երկրորդի հարցում կարծիքները տարբերվում էին: Ռուսաստանում և աշխարհում բոլորին արդեն հայտնի էր, որ Պուտինը չորրորդ անգամ է առաջադրվում նախագահ դառնալու համար: Իսկ երկրորդ հարցը… այդ մասին մի փոքր ուշ:
Ամեն ինչ սկսվեց, երբ ռուսական հակադոպինգային կենտրոնի տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը 2015 թվականի նոյեմբերին փախավ ԱՄՆ և ռուսական սպորտի «կեղտոտ լվացքը» փռեց Համաշխարհային հակադոպինգային գործակալության և իրավաբան Մակլարենի առաջ: Նրա հեռանալուց հետո իր երկու գործընկերները վաղաժամ հեռացան կյանքից: Մինչ այդ Ռոդչենկովին մեղադրել էին ռուս մարզիկների դոպինգային թեստերը կեղծելու մեջ:

ԱՄՆ հեռանալուց հետո Ռոդչենկովը պատմել է, որ Ռուսաստանում գոյություն ունի պետական դոպինգային ծրագիր և 2014 թվականին Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ մասնակցել է մեզի ավելի քան 100 փորձանմուշների կեղծման աշխատանքներին:

2016 թվականին ստեղծվել է հատուկ հանձնաժողով Ռիչարդ Մակլարենի գլխավորությամբ: Այն եզրակացության է եկել, որ դոպինգային թեստերի կեղծումը կազմակերպել է Ռուսաստանի սպորտի նախարարությունն Անվտանգության դաշնային ծառայության մասնակցությամբ:
Վերջին երկու տարիներին տասնյակ ռուս մարզիկներ զրկվել են Լոնդոնի ամառային և Սոչիի ձմեռային օլիմպիադաներին նվաճած մեդալներից: Մասնավորապես, Ռուսաստանը զրկվել է Սոչիի 13 ոսկիներից 4-ից և ընդհանուր հաշվարկում առաջինից իջել չորրորդ տեղ:

Ռուսաստանի համար առաջին ահազանգը հնչեց Ռիո-2016-ից առաջ, երբ թեթևատլետների թիմին չթույլատրվեց մասնակցել խաղերին: Այժմ արդեն ամբողջ Ռուսաստանն է որակազրկվել և չի մասնակցելու Փհենչհանի խաղերին, որը կայանալու է 2018 թվականի սկզբին: «Մաքուր» ռուս մարզիկներին թույլարտվել է մասնակցել խաղերին, սակայն ոչ Ռուսաստանի դրոշի և օրհներգի ներքո:

Եվ ահա այս հարցը դարձել է Ռուսաստանի թիվը մեկ օրակարգը՝ մթագնելով անգամ Պուտինի առաջադրման հայտարարությունը: Ռուսական պետական հեռուստաալիքները հայկական թեման ծամելուց հետո անցան Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման քննարկմանը և դատապարտմանը: Հարցը հետևյալն է՝ մասնակցե՞լ սպիտակ դրոշի ներքո, թե ոչ: Թոք շոուներից մեկի ժամանակ ձևակերպվել է ընտրությունը. հաղորդավարը նախկին մարզիկին հարցրել է՝ հայրենասե՞ր ես, թե մասնակցում ես օլիմպիական խաղերին:
Ռուսաստանում չեն ընդունում մեղադրանքը, և ճնշող մեծամասնությունը սա համարում է քաղաքական քայլ, Ռուսաստանի դեմ «մեծ դավադրության մաս», իսկ դոպինգը կապ չունի:

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ցմահ որակազրկվել է. նրան արգելել են մոտ գալ «օլիմպիական» բառի հետ կապված ցանկացած բանի: Վլադիմիր Պուտինը ևս գործընթացը զուտ քաղաքականություն է համարում: Ռուս քաղաքական գործիչները հորդորում են առանց դրոշի չմասնակցել խաղերին, քանի որ դա դավաճանություն է:

Նախկին մարզիկները նշում են, որ պետք է թույլ տալ մասնակցել, քանի որ 4 տարի պատրաստվել են դրան, իսկ արգելելը լուրջ հարված կլինի թե մարզիկին, թե ռուսական սպորտին: Հոկեյիստներն էլ Պուտինին խնդրել են թույլ տալ մասնակցել, և ինչպես նշել է հավաքականի առաջատաներից մեկը, ոսկե մեդալները նվաճելուց հետո ռուսական դրոշով շապիկներով ներկայանալ արարողությանը և երգել ռուսական հիմնը ու թքած, թե հետո հետ կվերցնեն այդ մեդալները:

Իր կարծիքն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա նշել է, որ ոչ մի չեչեն մարզիկ չի մեկնելու Փհենչան՝ մոռանալով, որ ըմբշամարտը ձմեռային սպորտաձև չէ:

Դեկտեմբերի 6-ին Պուտինն ասաց, որ պետությունը չի խանգարի մարզիկներին, և յուրաքանչյուր մարզիկ ինքը պետք է որոշի իր մասնակցության հարցը: Ճիշտ է, հայտարարությունը բավարար չափով խիստ չէ, որ ռուսական ալիքները «շներին բաց չթողնեն» մասնակցելու որոշում կայացրածների վրա և դավաճան չորակեն նրանց:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

 

դիտվել է 17160 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին