Երևան
17 / Դեկտեմբեր / 2017

«Բունտ» Գլխավոր շտաբում. Մովսես Հակոբյանի բացահայտումը

Հին գվարդիայի գեներալներից մեկի՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը լայն քննարկման թեմա է Հայաստանի մեդիայում ու քաղաքական շրջանակներում: Եվ դա բնական է՝ Բաղմանյանը նշանային ֆիգուր էր ոչ միայն Զինված ուժերում, այլեւ իշխող համակարգում:
Նրա ազատման պաշտոնական տեղեկությունն առաջինը հայտնեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ասաց, որ Բաղմանյանն ազատման զեկուցագիր է գրել իր հորդորով, աշխատանքային պարտականությունների հարցում թերացման համար, ինչն անհամատեղելի է հետագա համատեղ աշխատանքի համար:

Շատերն իրավացի նկատեցին, որ այսպիսով բարձրանում էր Վիգեն Սարգսյանի կշիռը. Նրա խոսքերից ստացվում էր, որ Բաղմանյանի պես ֆիգուրին իր հորդորով են հեռացնում բանակից, թեեւ հասկանալի է, որ այդ ամենի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանը:

Պաշտոնանկությունից հետո տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած ներքին ինտրիգներից, վերջացրած աշխարհքաղաքական նոր իրավիճակում հայկական բանակի նոր ռազմա-քաղաքական դերակատարության պահանջներից: Բոլոր այս վարկածներն անշուշտ արտահայտում են իրականությունը:

Այս համատեքստում, պետք է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա: Բաղմանյանի պաշտոնանկությունից հետո Մեդիամաքսին հարցազրույց տվեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Դա ոչ այլ ինչ էր, քան իր եւ բանակի անունից հավատարմության երդում Վիգեն Սարգսյանին ու նրա նախագծերին: Այն վերնագրված էր այսպես՝ «Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ»: Ըստ էության, հարցազրույցը գրված էր հենց այս առանցքային արտահայտության համար:
Վիգեն Սարգսյանի ու իր նախագծերի հանդեպ հանրության ու հատկապես զինվորականության շրջանում ոչ միարժեք վերաբերմունք կա: Բացի այդ, Սահմանադրությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբը բավական «անկախ» է նախարարից, որը քաղաքացիական անձ է եւ զբաղվում է ռազմավարական պլանավորման աշխատանքներով: Իսկ ԶՈՒ անմիջական կառավարումն իրականացնում է Գլխավոր շտաբը:
Վիգեն Սարգսյանի պարագայում ըստ ամենայնի Գլխավոր շտաբում «բունտային» իրավիճակ էր՝ չէր ճանաչվում Վիգեն Սարգսյանի «առաջնորդության ճանաչումը» թե Սահմանադրության բերումով, թե այլ՝ «ռազմա-քաղաքական» իրողությունների:

Հայաստանում աշխատանքում թերանալու, կոռուպցիայի, մարդ սպանելու համար աշխատանքից չեն ազատում, ասում էր Թոխմախի Մհերը: Իսկ Մովսես Հակոբյանը, ում պաշտոնանկության մասին նույնպես մամուլը տեւական ժամանակ նույնպես գրում է, բանակի հավատարմությունը հայտնեց Վիգեն Սարգսյանին: Այսպիսով, կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը ավարտին հասցրեց բանակի «վերաֆորմատավորումը»:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 206824 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին