Երևան
23 / Հուլիս / 2018

Ավազակային հարձակում Գյումրիում. 2 դիմակավորված ճիվաղ մտել են փոխտնօրենի տուն, կպչուն ժապավենով կապել նրան ու դանակի սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր ու գումար .shamshyan.com

shamshyan.com-ը գրում է

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 ճիվաղ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար:

Իրենց սև գործն անելուց հետո ստահակները դիմել են փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Ենգոյանի գլխավորությամբ: Ժամալե են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սիմոնյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն:

Մանրամասները սկզբնաղբյուրում

դիտվել է 7622 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են