Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Ախալքալաքի ոստիկանները սպառնում են հայ երիտասարդին

25-ամյա Կիմ Կուղոյանը հայտարարում է, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները երեկ երեկոյան Ախալցիխե են տարել նրան և զգուշացրել են, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, ապա կձերբակալեն, հայտնում է jnews.ge կայքը։ Դեկտեմբերի 6-ին Jnews-ի խմբագրությունում Կիմ Կուղոյանը հայտարարեց, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները փողոցից ոստիկանական ավտոմեքնա են նստեցրել, 15 րոպե խոսել և տարել են Ախալցիխե:

«Երեկ իրիկունը տարան, գիշերվա 3-4-ին են բաց թողել: Բռնեցին տարան, չէի գնում, հետո ասացին խոսակցություն կա, նստի մեքենա խոսենք, 15 րոպեից կթողնենք, բայց խոսեցինք տարան Ախալցիխե, թմրանյութերի օգտագործման համար ստուգեցին: Ինձ ասացին, քեզ 48 ժամ ժամանակ, Վրաստանից դուրս արի, թե չէ գլխիդ գործ կսարքենք: Երևի պատճառն այն է, որ ջահել տղա եմ եղել, կռվել եմ տարել դատել են:

Ես միտք չունեմ 48 ժամվա մեջ գնալու Վրաստանից, եթե գնամ, հաստատ կասեն, որ մեղավոր էի, փախա», – հայտարարեց Կիմ Կուղոյանը:

Վերջինս նշում է. «Ինչ լինում է, քաղաքում ամեն գողությունից հետո ոստիկանությունը մեր տուն է գալիս: Վերջին գողություններից մեկի ժամանակ առավոտյան ժամը 7-ին, 5-6 հոգով եկան մեր տուն: Տեսան, որ նոր եմ արթնացել, թողին գնացին, ես տեղյակ էլ չէի, թե ինչ է եղել:

Ավելի ուշ տնից դուրս եկա ու իմացա գողության մասին: 3-4 տարի առաջ էլ քաղաքում գողություն էր եղել, նորից մեզի (Խմբ. Կիմին և ընկերներին) տարան Ախալցիխե: 10 հոգով ծեծեցին, գլխներիս էլ ուրիշ գործ սարքեցին, իբրև թե մենք դիմադրություն ենք ցույց տվել, հայհոյել ենք, դատեցին 500 լարական տուգանեցին, բաց թողին»: Նշենք, որ Կիմի խոսքերով, ինքը նախկինում դատվել է Խուլիգանություն հոդվածով:

Ներքին գործերի նախարարությունում հաստատեցին, որ Կիմ Կուղոյանին իսկապես տարել են Ախալցիխե ընդհանուր ստուգման նպատակով, սակայն քանի որ ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, նրան բաց են թողել: Ինչ վերաբերում է Կիմի կողմից հայտարարված սպառնալիքին, ՆԳՆ-ի մամլո ծառայությունը հերքում է:

դիտվել է 4022 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին