Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Կենդանակերպի 3 նշան, որոնց ամենամեծ հաջողությունն է սպասվում 2018 թվականին

Հողե Դեղին Շան գալիք տարին խոստանում է հարուստ լինել անակնկալներով և կախարդական կերպարանափոխություններով:

Շունը ուրախություն է և անհոգություն, բայց դրա հետ միաժամանակ՝ ընկերասիրություն և բարեհաճություն, ինչպես նաև՝ անելանելի վիճակից դուրս գալու ընդունակություն: 2018թ. հաջողություն է սպասվում այն մարդկանց, ովքեր ճշգրտորեն համապատասխանում են այդ չափանիշներին: Իսկ Կենդանակերպի ո՞ր նշաններն առավել հաջողակ կլինեն գալիք 2018թ.Շան տարում:

Խոյ

2018թ.-ին Խոյերն անհավանական ակտիվությամբ կշարունակեն այն հարձակողական շարժումը, որը սկսել են դեռ նախորդ տարի: Նրանց անասելի համառությունն այս անգամ դրական արդյունքի կհանգեցնի: Մտքի պայծառությունը և իր դիրքորոշումը հիմնավորելու կարողությունը կավելացնի Խոյերի կողմնակիցների թիվը, և նրանք չեն էլ հասցնի նկատել, թե ինչպես դարձան խոշոր ընկերության ղեկավար կամ ստացան նոր, ավելի հրապուրիչ պաշտոն: Խոյերը մենատնտես չեն և կարողանում են կազմակերպել և ղեկավարել մասսաներին, և դա նշանակում է, որ Խոյերին հաջողություն է սպասվում կոլեկտիվի հետ աշխատանքում: Հրե Կապիկի տարին Խոյերի համար կդառնա զարգացման ելակետ, և, եթե մինչ այդ նրանք համառորեն գնում էին առաջ, ապա 2018թ. մեծ քայլեր կանեն կարիերայում:

Ձկներ

Չի կարելի աել, որ Ձկներն այս փուլում կդառնան ճակատագրեր որոշող, բայց այն աշխատանքը, որը նրանք կկատարեն իրենց վրա, և այն զարգացումը, որը սպասվում է Ձկների նշանի ներկայացուցիչներին 2018-ին, անխոս կարժանացնեն հարգանքի և ուշադրության նրանց անձի նկատմամբ: Արդեն տարվա սկզբում Ձկներն արթնացում կզգան, ինչպես երկար քնելուց հետո, և շատ սուր պահանջ կզգան գործողության և զարգացման, ընդ որում, ինչպես՝ ֆիզիկական և հոգևոր, այնպես էլ՝ մտավոր զարգացման: Այդ փուլում սպասվում է պաշտոնի փոփոխություն, հնարավոր է՝ նաև աշխատանքի փոփոխություն: Ամեն ինչի մեղավորը կլինի այն կրակը, որը կվառվի Ձկների ներսում: Մեծ նշանակություն կունենա ներկա վիճակից դժգոհությունը, և Ձկների մոտ կառաջանա սարերը շուռ տալու ցանկություն: Ընդ որում, ցանկություններն առաջանալուց անմիջապես հետո կառաջանան նաև հնարավորությունները:

Ջրհոս

Ահա թե ում հաստատ արժե զբաղվել կարիերայի կառուցմամբ և զարգացմամբ գալիք տարում. Ջրհոսներին: Որովհետև Շան տարում հենց այս նշանի ներկայացուցիչների մոտ ամեն ինչ հաջող կստացվի: Զգացողություն կառաջանա, որ ամեն ինչ ստացվում է ինքն իրեն: Ջրհոսների մոտ լավ հոտառություն կառաջանա հաջողության նկատմամբ, և յուրաքանչյուր հաջող նախագծում նրանք ներկա կլինեն: Ջրհոսներն ուղղակի դեպի իրենց կգրավեն գումարը և ներդրումները, կձգտեն սկսել իրենց սեփական գործը: Ջրհոսները կփորձեն անկախանալ և ձերբազատվել օտար ազդեցությունից, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեն: Աստղերը Ջրհոսներին հաջողություն են կանխատեսում այն բնագավառում, որտեղ անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկ: Այսպիսի մարդիկ տառացիորեն մի քանի ամիս հետո կարող են ստեղծել լավ բիզնես, գտնել ներդրողներ և հովանավորներ, քանի որ Կապիկի տարում Ջրհոսները կլինեն բացառիկ համոզիչ:

Պատրաստեց Bomnews.am-ը 

դիտվել է 105023 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են