Երևան
23 / Հուլիս / 2018

Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց ՀՀ տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։

Հաշված րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը,Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան:

Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն, շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օղնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։

Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ 1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում գործարկվել են 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: 

դիտվել է 1433 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են