Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Կենդանակերպի ո՞ր նշաններն են 2018-ին հաջողակ լինելու սիրո հարցում

Շունը համարձակ ու ընտանեկան կենդանի է։ Նա ընկերասեր է և կօգնի հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ կռվել եք։ Կենդանակերպի նշաններից շատերին նա նաև սեր կբերի։

Խոյ

Միայնակ Խոյերը Շան տարում սեր կգտնեն եւ արդեն դեկտեմբերին կարող են նշանվել կամ նույնիսկ ամուսնանալ:

Ցուլ

Շան տարում Ցուլը բառի բուն իմաստով կլողա սիրո մեջ, այդ պատճառով նրան միայնություն չի սպառնում: Բազմաթիվ խոստովանություններ ու ամուսնության առաջարկներ են հնարավոր: Տարվա կեսին հնարավոր ծառայողական սիրավեպ: Բայց հիշեք, որ Շունը չի սիրում, երբ ամուսնացած մարդիկ կողմնակի սիրավեպ են ունենում:

Երկվորյակներ

Երկվորյակները Շան տարում կթռչեն սիրո թեւերի վրա։ Իհարկե՝ ոչ բոլոր ռոմանտիկ հանդիպումները կարող են լուրջ հարաբերությունների վերաճել, սակայն կյանքի ուղեկցին հանդիպելու հնարավորություն, ամեն դեպքում, կա: 2018 թվականին Երկվորյակները կարող են ճակատագրական ծանոթություն ունենալ:

Խեցգետին

2018 թվականի տերը՝ Շունը, Խեցգետիններին կօգնի կարգավորել անձնական կյանքը, բայց այդ հարցում հոգսի մեծ մասը ձեր ուսերին կընկնի: Մի հրաժարվեք նոր հանդիպումներից, ընկերների հետ շփումից ու երեկույթներից:

Առյուծ

Առյուծներին առանց սիրո պատկերացնելը դժվար է, բայց Շունը խորհուրդ է տալիս զգույշ լինել: Կա՛մ դուք ինչ-որ մեկին կխաբեք, կա՛մ ձեզ կդավաճանեն: Առյուծներին խորհուրդ է տրվում 2018 թվականին խորհուրդ է տրվում ավելի քիչ ռիսկի ենթարկել զգացմունքները, հակառակ դեպքում կարող են ամբողջ տարին անցկացնել հուզումների կամ բաժանումների մեջ:

Կույս

2018 թվականի սիրային հորոսկոպը Կույսերին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել արտաքինին, նորաոճ հագուստ գնել: Իսկ հոգեւոր հավասարակշռություն գտնելու համար լավ կլինի յոգայով զբաղվեք:

Կշեռք

2018 թվականը Կշեռքներին ֆինանսական լավ դրություն է խոստանում, այդ պատճառով գումարի համար վեճեր սիրելիի հետ չեն սպասվում: Փոխարենը լավ կլինի մի քիչ ռոմանտիկա ավելացնել հարաբերություններին:

Կարիճ

Շան տարում Կարիճների բախտը սիրո հարցում անպայման կբերի, սակայն Շունը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նաեւ խորհուրդ է տալիս սանձել խանդն ու առաջնորդի հավակնությունները, ավելի հարգալից լինել ընտրյալի նկատմամբ:

Աղեղնավոր

Շան տարում Աղեղնավորները ուժերի, էներգիայի եւ զգացմունքների մեծ հոսք կունենան, այդ պատճառով կարող են ժամադրությունների եւ սիրային արկածների հույս ունենալ: 2018 թվականի սիրային հորոսկոպը խորհուրդ է տալիս նախապես հասկանալ, թե ում հետ պետք է շարունակեք ճանապարհը, իսկ ում պետք է ընդհանրապես մոռանաք:

Այծեղջյուր

Շան տարում Այծեղջյուրների մասին միայն մեկ բան կարելի է ասել. երջանիկ եւ վերջնականապես սիրահարված: 2018 թվականին միայնակ Այծեղջյուրին հետաքրքիր հանդիպում է սպասում, որը, հնարավոր է, կփոխի նրա ճակատագիրը: Նոր ընտրյալը ոչ միայն ձեր սիրելին կդառնա, այլ հուսալի ընկերը: Նման համադրությունը հազվագյուտ է, բայց ձեր բախտը բերել է:

Ջրհոս

2018 թվականի սիրային հորոսկոպը Ջրհոսին այնպիսի զգացմունք է կանխատեսում, որի մասին միայն մեքսիկական սերիալներում են նկարահանում: Դուք կսիրահարվեք առաջին հայացքից եւ արդեն երկրորդ ժամադրության ժամանակ ձեր ընտրյալի հետ կխոսեք հարսանիքի մասին:

Ձկներ

Միայնակ Ձկներին 2018 թվականին կողողի սերը. կլինեն անսպասելի հանդիպումներ, գեղեցիկ սիրահետում, խոստովանություններ: Սակայն որոշում կայացնելու հարցում մի շտապեք: Հնարավոր է՝ ձեր ընտրյալի մասին տհաճ բաներ իմանաք: Բայց եթե կփորփրեք անցյալը, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա՝ կայուն ու անկեղծ:

 

                                                                                                                         Պատրաստեց Boomnews.am-ը

դիտվել է 142607 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին