Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Սաակաշվիլին լոգանք ընդունելու համար փորձել է ներխուժել «Կիև» հյուրանոց

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր` դեկտեմբերի 7-ի առավոտյան, լոգանք ընդունելու համար փորձել է ներխուժել «Կիև» հյուրանոց, գրում է Ria Novosti գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Սաակաշվիլիի ներխուժման փորձը ձախողվել է, ինչից հետո նա կրկին թաքնվել է Գերագույն ռադայի մոտ խփված վրանային ճամբարում: Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ Սաակաշվիլին գտնվում է հետախուզման մեջ, սակայն ոստիկանությունը դեռևս չի դիմում կտրուկ քայլերի, որպեսզի արյունահեղություն չլինի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Միխեիլ Սաակաշվիլիի տունը խուզարկել են, իսկ նրան էլ բերման ենթարկել:

Ավելի ուշ քաղաքական գործչի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դուռն ու ազատել նրան: Սաակաշվիլին ելույթ է ունեցել հավաքվածների առաջ՝ կոչ անելով դուրս գալ «մայդան» ու տապալել նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: «Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- ասել է նրա փաստաբանը: 

դիտվել է 13553 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են