Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Արմեն Ջիգարխանյանը նոր «հարսանիքի» է պատրաստվում. armeniasputnik.am

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտարարել է բեմադրվող «հարսանիքի» մասին։

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը բեմադրում է Սուխովո Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսը։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հետ զրույցում այդ մասին պատմել է հենց դերասանը։

«Հարսանիքից լավ ի՞նչ կարող է լինել։ Դասականն ամենալավ բանն է, ինչը կարող է լինել։ Ստեղծագործությունը պատմում է խարդախների մասին։ Գիտեք, չէ՞, ինչերի եմ ես բախվել այսօր։ Զարմանքով հայտնաբերում եմ` մեկ ես անտուն եմ, մեկ` ապագա հայր, կինս հղի է… Այդ ամենը սուտ է»,- ասել է Ջիգարխանյանը։

Դերասանի խոսքով` իր կյանքի պատմությունն ամենից լավ պատմել է մեծն Սուխովո Կոբիլինը։ Դերասանը նշել է, որ երիտասարդ ռեժիսորի (ներկայացումը բեմադրում է ռեժիսոր Անդրեյ Կրուպնիկը) ու հասարակ մարդկանց կյանքի մասին պատմող բեմադրության ընտրությունը սխալմունք չի եղել։

«Բայց նա չգիտեր` մեր կյանքում ինչ է տեղի ունենալու։ Ես կյանքի հարուստ փորձ ունեմ։ Մեկ դար ապրես, մեկ դար կսովորես, ու միևնույնն է` հիմար կմեռնես։ Ինձ թվում է` պիեսի ու երիտասարդ ռեժիսորի ընտրության հարցում չեմ սխալվել։ Երիտասարդներին պետք է վստահել, բայց ոչ բոլոր հարցերում»,- ասել է արտիստը։

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։

Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

դիտվել է 59670 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են