Երևան
24 / Հունվար / 2018

Exclusive from Los Angeles. Հանուն սիրո պատրաստ եմ անել այն, ինչ առհասարակ չէի անի

Երազանքի կնոջ և սիրո մասին Yelaket.am-ի հետ իր մտորումներն է կիսել նկարիչ-ձևավորող Միքայել Շարաֆյանը:

1.Ըստ Ձեզ՝ կինը պետք է նման լինի…

Առաջնայինը ՝ կինը պետք է նման լինի «Մարդու»:

2.Կնոջ արտաքինում Ձեզ վանում է…

Չափից շատ շպարը, փողոցային ժարգոնով խոսելը, և արհեստականորեն ստեղծված գեղեցկությունը:

3.Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը ՝ըստ Ձեզ….

Մերիլին Մոնրո:

4.Ձեր երազանքի կինը…

Իմ նշանածը՝ Նարեն:

5.Լավագույն տարբերակը աղջկան սեր խոստովանելու…

Իմ կարծիքով՝ զգացմունքներն իրենք են խոսում:

6.Ասում են՝ տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսի միջով, իսկ կնոջը….

Կարծում եմ , որ անատոմիայի գիտելիքներս չի բավականացնի այդ ճանապարհը գծելու համար:

7.Հանուն սիրո ինչի՞ եք պատրաստ …

Հանուն սիրո պատրաստ եմ անել այն, ինչ առհասարակ չէի անի:

8.Կարո՞ղ եք ասել, որ սիրել գիտեք…

Իհարկե:

9.Ֆ.Դոստոևսկին ասում էր .«Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Ինտելեկտը, թե՞ արտաքին գրավչությունն էր մատնաշում գրողը:

Ֆ.Դոստոևսկին նկատի ուներ ոչ միայն արտաքին գեղեցկությունը,այլ նաև ներքին աշխարհը և ինտելեկտը:

10. Ըստ Ձեզ՝ իսկական սիրո կողքին…

Կյանքի դժվարությունները ավելի հեշտ են թվում և հաղթահարելի:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

դիտվել է 13741 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ