Երևան
18 / Հունվար / 2019

Սուպեր Սաքոյի PR թիմում հավաքվել են մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն ոլորտի հետ

Մեր շոուբիզնեսի աստղերը շատ ժամանակ լքում են հայրենի եզերքը և հանգրվանում են Ամերիկայի միացյալ նահանգներում, որպեսզի սեփական կառիերան էլ ավելի զարգացնեն, բայց հիմնականում կորում են ասպարեզից, Սուպեր Սաքոն էլ բացառություն չէ: Նա էլ գնաց ԱՄՆ ու եղավ այն ինչ եղավ:

Իր գործունեության մեջ նա ակտիվ է, նրա Սպիտակցի Հայկոյի հետ երգը միլիոններով դիտում է գրանցում Յութումբում, բայց քանի որ Սուպեր Սաքոյի PR թիմում հավաքվել են մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն ոլորտի հետ ու զբաղված են ոչինչ չանելով, այդ երգի ժամանակ խոսելիս միայն Սպիտակցի Հայկոյի անունն է տրվում:

Վերջերս լուր տարածվեց, որ Սուպեր Սաքոն Հոլիվուդի Փառքի Ճեմուղում աստղի է արժանանալու, սա պատմական իրադարձություն է, այնտեղ անվանական աստղեր ունեն այնպիսի մեծություններ ինչպիսիք են Շառլ Անզնավուրը, Լուի Ամստրոնգը, Ջորջ Բենսոնը, Անդրեա Բոչելին, Էլթոն Ջոնը և այլոք, բայց PR թիմի ապիկար աշխատանքի շնորհիվ նախ այդպես էլ չիմացանք այդ լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, իսկ երկրորդ այդ լուրն իմացան շատ քիչ մարդիկ, եթե դա անգամ ուղղակի PR ակցիա էր, ապա շատ վատ էր կազմակերպված և ոչ մի արդյունք այդպես էլ չտվեց:

դիտվել է 19138 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն