Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի մարդիկ աղքատությունից դուրս գան, ասաց. “Պետք է աշխատատեղ ստեղծել”:

Դիտարկմանը, որ չեն ստեղծվում աշխատատեղեր, նա պատասխանեց. “Ստեղծվում ա, արեք նայեք, չեք ուզում գաք նայեք: Լիքը տեղեր կա, արեք նայեք, լիքը աշխատատեղեր ա բացվել”:

Ալեքսանյանն ասաց, որ օրինակ իր դստեր բիզնեսում աշխատատեղեր են ստեղծվում: Հարցին, թե ինչպե՞ս է իր դուստրը դարձել գործարար, նա պատատասխանց. “Որ ուզենաս, դու էլ կդառնաս”:
Ըստ Ալեքսանյանի՝ մարդիկ չեն կարողանում ճիշտ բիզնես դնել, որովհետև իր դասերին չեն մասնակցում:

“Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես”,- ասաց նա:
Անդրադառնալով գող համայքնապետերի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նա ասաց. “Նախագահը որ ասում ա, ուրեմն ինքը գիտի: Մեր նախագահն ինչ ասում ա, ճիշտ ա ասում”:

Հարցին, թե ինչու չեն պատժվել գող համայնքապետերը, նա պատասխանեց. “Ես ինչ իմանամ, կարող ա պատժելա, դուք խաբար չեք”:

դիտվել է 24379 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են