Երևան
21 / Հունիս / 2018

Կարտոֆիլ-գեյթ. Խոսրովը մատնեց իշխանությանը

ՀՀԿ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի ու Հակոբ Հակոբյանի հայտարարությունները մեծ աղմուկ հանեցին Հայաստանում: Նրանք մոտավորապես նույն բանն էին ասել, որ գնաճն աղքատների վրա այսպես թե այնպես չի ազդում, կարտոֆիլ ուտողը շարունակելու է կարտոֆիլ ուտել, աղքատին ի՞նչ՝ ապրանքները թանկանում են, թե ոչ:

Շատերն ասում են, որ տխմարություններ դուրս տալուց առաջ հատկապես պատգամավորները պետք է ծանրութեթեւ անեն իրենց ասելիքը: Առավել եւս, որ սոցիալ-տնտեսական իրավիճակի համար ուղիղ պատասխանատվություն է կրում նաեւ Ազգային ժողովը եւ հատկապես իշխող մեծամասնությունը:
Կարելի է վերապահումներով համաձայնվել, որ եթե նրանք քիչ ինչ այլ կերպ ձեւակերպեին իրենց ասածը, գուցե խելքին մոտ բան ստացվեր: Բայց այդպես չէր կարող լինել բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ այդ պատգամավորների բարեկեցությունը կառուցվում է հանրության հաշվին, եւ իրենք դա շատ լավ գիտեն: Այդ պատճառով էլ նրանք հայտարարում են, որ ներողություն չեն խնդրելու:

Մյուս կողմից, խառը ժամանակներ են, ոչ ոք չգիտե ինչպես է լուծվելու իշխանության խնդիրը, ինչ նոր քվոտաներ ու առաջնահերթություններ են լինելու: Չի բացառվում, որ այս նոր վերաբաժանումների արդյունքում շատերը մնան կարտոֆիլի հույսին: Նման օրինակներ արդեն կան, եւ պատգամավորները բնազդաբար արձագանքել են այդ հեռանկարին, փորձելով արդարացնել ստեղծված իրավիճակը:

Այս առումով, պատգամավորներն անկեղծ են եղել, այնքանով, որ փաստացի մատնել են վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության էությունը եւ իշխանության վերաբերմունքը հանրությանը:
Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգը բնույթով «աղքատածին» է բառի բուն եւ անուղղակի, նյութական ու հոգեւոր, օբյեկտիվ ու սուբյեկտիվ իմաստներով: Պատահական չէ, որ նոր իշխանության ձեւավորման շեմին նոր կարգախոս է մեջտեղ բերվել՝ բոլոր խնդիրները ստորադաս են անվտանգությանը:

Նյութի աղբյուր՝ .lragir.am 

դիտվել է 33017 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են