Երևան
24 / Հունվար / 2018

Պուտինի նախաձեռնած Թուրքական հոսք գազատարը Հունաստանի փոխարեն կանցնի Բուլղարիայով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ սկսված «Թուրքական հոսք» անվանումով գազատարի ուղեգծի մեջ փոփոխություն է տեղի ունեցել:

Ըստ թուրքական «Haberturk» թերթի՝ գազատարը Թուրքիայից դեպի Եվրոպա կանցնի ոչ թե Հունաստանի, այլ Բուլղարիայի տարածքով: Նշվում է, որ գազատարը, որով նախատեսվում է ռուսական գազը հասցնել Եվրոպա, Բուլղարիայից հետո կանցնի Ռումինիայով, ապա Հունգարիայով՝ հասնելով մինչև Ավստրիա:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան արդեն ամենաբարձր մակարդակով բանակցություններ է վարում Բուլղարիայի հետ, և Բուլղարիայում արդեն սկսվել են գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքներ: Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ Ռուսաստանն ու Հունաստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել դռևս 2015 թվականին՝ ստորագրելով համապատասխան միջպետական համաձայնագիր: Սակայն, հակառակ դրան, Թուրքիան ու Հունաստանը չէին կարողացել վերջնական համաձայնության գալ նույն նախագծի վերաբերյալ:

«Թուրքական հոսք» նախագծի շնորհիվ ռուսական գազը Սև ծովի միջոցով կարտահանվի Եվրոպա: Գազատարը պետք է հասցվեր մինչև թուրք-հունական սահմանը, իսկ այդտեղից արդեն դեպի Եվրոպա գազատարի շարունակության կառուցման համար Ռուսաստանը պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերեր եվրոպական երկրների հետ: 

դիտվել է 3038 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ