Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են

Փայլուն նեոնե լույսեր, գեղեցիկ ու ժպտացող մարդիկ, ճոխ ապրելակերպ ու հեշտ գումար աշխատելու միջոցներ. այս ամենը կարելի է ասոցացնել կազինոների հետ։ Սակայն քչերը գիտեն, թե ինչու են կազինոներն այդքան գեղեցիկ ու պայծառ կառուցվում։ Իրականում, շատ մանրուքներ, որոնց դուք ուշադրույուն չեք դարձնում խաղատում գնալիս, Ձեզ ստիպում են ավելի շատ գումար «ծախսել»։

BlogNews –ը հատուկ Ձեզ համար գտել է կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեզ երբեք չեն ասել և որոնք կօգնեն ազատվել խաղամոլությունից, քանի որ դուք կհասկանաք, որ Ձեզ պարզապես խամաճիկացնում ու թալանում են։

1. Վառ լույսերն ու դինամիկ երաժշտությունը ստիպում են ավելի արագ տեմպով խաղադրույքներ կատարեք, ինչի արդյունքում ավելի շատ են անմիտ քայլեր անում ու ավելի մեծ գումար եք պարտվում։

2. Ինչքան ավելի շատ մարդ է լինում խաղասեղանի մոտ, այնքան ավելի դանդաղում է խաղը։ Դա հնարավորություն է տալիս ավելի երկար մտածել, ինչը դեմ է խաղատան շահերին։ Այդ իսկ պատճառով էլ եթե խնդրեք, որ Ձեզ ուղեկցեն սեղանի մոտ, Ձեզ կտանեն հնարավորին դատարկ սեղան։

3. Անվտանգությունն ամենուր է, եթե անգամ դուք չեք տեսնում։ Տեղադրված տեսախցիկներն ու այլ սարքերը լավ թաքցված են, սակայն նրանք մշտապես հսկում են Ձեզ։ Շատ խաղատների տեխնիկան հնարավորութուն է տալիս անգամ ճանաչել մարդուն, պարզել նրա ֆինանսական կարգավիճակն ու մոտարկել նրա ծախսելիք գումարը։

4. Մեծ արժեքով քարերը չեն թողնում որ զգաք, թե ինչքան գումար եք ռիսկի ենթարկում։ Այդ պատճառով էլ Ձեզ հորդորում են ավելի մեծ քարեր վերցնել և դա տրամաբանական է. ավելի հեշտությամբ մեկ՝ $100 –ով քար կդնեք, քան 10 հատ՝ $10 –ոց։

5. Խաղատներում դեք չեք տեսնի պատուհաններ կամ ժամացույցներ։ Դա արված է նրա համար, որ դուք կորցնեք ժամանակի զգացումն ու հնարավորինս երկար մնաք խաղատանը։ Իզուր չէ որ ասում են, որ նույնիսկ եթե դուք հաղթում եք, կզինոն չի պարտվում, քանի որ դուք հաղթած գումարը և նույնիսկ ավելի գումար պարտվելու եք խաղատանը հաջորդող ժամերի ընթացքում։

6. Իրերի դասավորվածություն շատ կարևոր է։ Եթե ուշադիր եք, ապա նկատած կլինեք, որ ռեստորան, զուգարան կամ կանխիկացման կետ հասնելու համար դուք պետք է անցնել գրավիչ սարքերի հսկայական շարքերի միջով։ Այս հնարքի օգնությամբ խաղատունը անում է այնպես, որ դուք մաքսիմալ քանակությամբ կանգառներ եք կատարում և ավելի շատ գումար եք պարվում։

 

դիտվել է 23316 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են