Երևան
18 / Հունվար / 2019

Բնակարանում հայտնաբերվել է մումիայի վերածված կնոջ դի և երկտող

Մոսկվայի Զելենոգրադսկայա փողոցի շենքերից մեկում ոստիկանները հայտնաբերել են կնոջ` մումիայի վերածված դի, գրում է lenta.ru-ն։

Աղբյուրը նշում է, որ Վերոնիկա անունով կինն ապրել է միայնակ և աշխատել դեղատանը։ Նա տեսադաշտից անհետացել է դեռ 2015 թվականի ապրիլին։ Բնակարանի դուռը բացել են, երբ ջուր է լցվել հարևանի տուն։ Այդ ամբողջ ընթացքում նրա բնակարանի պատուհանը բաց է եղել, և կնոջ մարմինը վերածվել է մումիայի։

Ոստիկանները դիակի մոտ հայտնաբերել են երկտող, որում կինն իր մահվան մեջ մեղադրել է դեղատան տնօրենին, որտեղ աշխատել է։

դիտվել է 42176 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն