Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Էրեբունցու համար հպարտություն է,որ մայրաքաղաքը սկիզբ է առել մեր համայնքից,իսկ որպես 2800-ամյակ առանձնացված է լինելու ոչ միայն Էրեբունու համար,այլ ամբողջ հայ ժողովրդի․ Դավիթ Գրիգորյան

Yelaket.am-ի զրուցակիցն է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ում հետ կամփոփենք տարին՝ խոսելով Էրեբունի վարչական շրջանում կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին:


Պարոն Գրիգորյան, Ձեր նշանակումից հետո ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանում:

Ես միանգամից Ձեզ պատասխանեմ,որ փոփոխությունների մասին վաղ է խոսելը:Ես ուղղակի կարող եմ ասել,որ յուրաքանչյուր ղեկավար՝նայած որ գերատեսչության,որ ոլորտում է ղեկավարում,բնականաբար,ունի իր աշխատանքային մոտեցումներն ու սկզբունքները՝պատասխանատվության և պարտավորության իմաստով:Կարող եմ ասել՝վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո ես փորձել եմ փոփոխություններ իրականացնել աշխատանքային այն ոճի մեջ,որը կարծել եմ արդյունավետ է լինելու կառավարման առումով և համայնքի աշխատակազմին և դրանից բխող մեր համայնքի բնակիչների սպասարկման մատուցվող ծառայությունների իմաստով:Այդ առումով բավականին փոփոխություներ են տեղի ունեցել իմ լիազորությունների սահմաններում:Ես իմ մոտեցումները աշխատանքային ձևաչափով կատարել եմ:Աշխատանքի կազմակերպման փոփոխություններ,իսկ հիմնականում համայնքի աշխատանքների հետ կապվածկարող եմ նշել,որ ամենամեծ փոփոխությունը,որը համարում եմ տվյալ պաշտոնում անհրաժեշտ է,բնակիչների հետ շփումն է,առօրյա ամնիջական շփումների արդյունքում բոլոր շերտերի հետ համայնքում բնակվող հասարակական կազմակերպությունների,մնացած բոլոր կառույցների հետ վեր հանել խնդիրներն ու փորձել լուծել:

Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք հատուկ են հենց Էրեբունի վարչական շրջանին և որոնք պատրաստվում եք հաղթահարել:

Էրեբունի վարչական շրջանը՝համարվելով ծայրամասային շրջան Երևան քաղաքի,ունի նույն խնդիրները,ինչը մյուս ծայրամասային շրջանները:Ցավոք սրտի՝Երևան քաղաքը շատ է կենտրոնացել փոքր կենտրոնի վրա, բայց բոլորդ գիտեք,որ այս տարվա Երևանի ավագանու ընտրություններին մեր քաղաքապետի ծրագրով ծայրամասերի զարգացման ծրագրին առաջիկա 5 տարիների համար մեծ տեղ է հատկացվել համաչափ զարգացման առումով,իսկ Էրեբունի շրջանում ամենաշատ ցավոտ խնդիրներից մեկը կանաչապատ տարածքների խնդիրն է:Ես կարող եմ ասել ամենանվազ կանաչապատ շրջաններից է համարվում Էրեբունու շրջանը՝մարզադպրոցի առումով,մանկապարտեզների առումով,ես կարևորում եմ նաև բիզնես միջավայրը կարևորելու առումով:

Լուրջ խնդիրներ ունի Էրեբունի վարչական շրջանը:

Մյուս տարի Երևանը կդառնա 2800 տարեկան:Ինչպես գիտենք՝Երևանը սկիզբ է առել հենց Էրեբունուց: Ո՞րը կլինի Էրեբունու դերը մյուս տարի Երևան քաղաքի կյանքում:

Ինչպես միշտ Էրեբունու դերը Երևան քաղաքի մյուս վարչական շրջաններից տարբերվելու է նրանով,որ, իհարկե,Էրեբունցու համար հպարտություն է,որ մայրաքաղաքը սկիզբ է առել մեր համայնքից,իսկ որպես 2800-ամյակ առանձնացված է լինելու ոչ միայն Էրեբունու համար,այլ ամբողջ հայ ժողովրդի, Երևան քաղաքի համար:Մեզ մի ժամանակաշրջան է բախտ վիճակվել ապրելու,որ մենք հոբելյանական տարի ենք նշելու:Լուրջ մասնագիտական ծրագրեր են կազմվելու,որպեսզի մենք աշխարհին կարողանանք 2800ամյա մայրաքաղաքը ներկայացնենք պատշաճ կերպով,որովհետև մենք ակնկալում ենք,որ հաջորդ տարի բավականին շատ հյուրեր ենք ունենալու արտերկրից:

Վերջերս Էրեբունիում վերաբացվեց համար 70 մանկապարտեզը՝ամբողջովին վերանորոգված,կահավորված:Առհասարակ՝Էրեբունիում մանկապարտեզների մասով ի՞նչ պատկեր ունենք:

Ցավոք սրտի՝մանկապարտեզների մասով պատկերը մի քիչ տխուր է Էրեբունի վարչական շրջանում: Խնդիր կան,փաստ է: Մեր բնակչությանը չի բավարարում եղած մանկապարտեզների քանակը:մեր առաջիկա 5 տարվա ծրագրում՝Երևանի քաղաքապետի ծրագրում նախատեսված է,որ առաջիկա 5 տարիների ընթացքում Երևան քաղաքում մանկապարտեզների խնդիրը պետք է լուծենք:Բոլորդ քաջատեղյակ եք, որ Երևանը այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ մանկապարտեզները անվճար են,ամբողջ խնդիրը հոգում է Երևանի քաղաքապետարանը՝իր բյուջեով:Միայն մանկապարտեզը բացելու խնդիրը չէ,պահելու խնդիրն է արդի:Հպարտորեն կարող եմ ասել,որ համար 70 մանկապարտեզը Երևանի այն մանկապարտեզներից է համարվում,որ նույնիսկ նման մասնավոր մանկապարտեզ չկա:Հաճախում է մոտավորապես 200 երեխա:Ծրագիր ունենք,որ աստիճանաբար մեր բոլոր մանկապարտեզները պետք է բերենք այդ տեսքի:

Պարոն Գրիգորյան,Դուք պարգևատրվեցիք <<Տիգրան Մեծ>> շքանշանով:Ի՞նչ նշանակություն ունի այդ շքանշանը Ձեզ համար:

Յուրաքանչյուր պարգև,շնորհակալագիր,պատվոգիր,շքանշան ոգևորում է,որ ավելի լավ աշխատես:

Ի՞նչ կիսատ աշխատանքներ կան,որ պետք է շարունակեք 2018-ին:

Բացի կիսատը,կան ծրագրեր,որ պետք է նոր սկսվեն:Ընթացիկ տարվա ընթացքում մի քանի ծրագրեր ենք սկսել:Նշեմ,որ մենք համայնքային այգի ենք կառուցում,դրա մեկնարկը տրվել է,հիմա նախագիծը արդեն հաստատվել է և առաջիկայում՝մրցույթի արդյունքում,վստահեցնում եմ՝գարնանը շինարարական աշխատանքները կսկսվեն:Մեր բնակիչները կունենան այդ գեղեցիկ այգին,որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել:

Պարոն Գրիգորյան,Ձեր մաղթանքը Ամանորի կապակցությամբ հայրենակիցներին:

Ի սրտե մեր ողջ ժողովրդին շնորհավորում եմ գալիք տոների հետ կապված:Ցանկանում եմ,որ առաջինը մեր երկրում լինի խաղաղություն,որպեսզի մեր զինվորները խաղաղ ծառայեն և վերադառնան իրենց ընտանիքներ:Ուզում եմ,որ բոլորը ժպտան,առողջ լինեն,բոլորս իրար շատ սիրենք:

դիտվել է 9536 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են