Երևան
24 / Հունվար / 2018

Մանկունյական հեքիաթի ավարտը կամ #ՀենոԴուխով

Վերջին մի քանի ամիսներին հայ ֆուտբոլասերի հիմնական քննարկման թեման կրկին Հենրիխ Մխիթարյանն է, ինչպես ճիշտ մեկ տարի առաջ էր: Ֆուտբոլասերները չեն խոսում Մխիթարյան հրաշալի խաղի, չեն խոսում կատարած տաղանդավոր փոխանցումների կամ էլ հերթական գեղեցիկ անցման մասին: Ոչ: Խոսում են, թե ինչու կրկին չի խաղում հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում:

Եվ ինչու կրկին Մխիթարյանը չկա հայտացուցակում…

Միթե Մխիթարյանի մարզավիճակն իրապես այնքան վատ է, որ չկա անգամ 6 պահեստայինների թվում: Գուցե Մխիթարյանը չփայլեց «Լիվերպուլ»-ի կամ «Չելսի»-ի դեմ խաղերում, այնպես ինչպես մենք նրան գիտենք և ուզում ենք տեսնել: Գուցե:

Բայց Մխիթարյանը գրեթե նույն խնդիրն ուներ նախորդ տարի, այդ ամենի հետ մեկտեղ նա գտավ իր տեղը «կարմիր սատանաների» կազմում նախորդ մրցաշրջանում, խաղաց և խփեց «Յունայթեդ»-ի համար կարևոր Եվրոպայի լիգայի եզրափակչի երկու գոլերից մեկը:

Իսկ հիմա օրեր, շաբաթներ շարունակ չկա: Իսկ միթե հնարավոր է, որ Մխիթարյանը մեկնարկային կազմում չի հայտնվում ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի իր քվեարկության համար, որտեղ նա իր ձայնը տվել էր Զինադին՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչին, ոչ թե պորտուգալացի «յուրահատուկ»-ին: Այն, որ խոսակցություններ կան, թե սա իրականությունն է, հերքել կամ հաստատել չենք կարող: Մխիթարյանը չի խաղում և վերջ…

Ինչ է կատարվում Մոուրինյոյի գլխում…

Հին ֆուտբոլասերները կհիշեն Ռաուլի արցունքոտ աչքերը Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալիս, կհիշեն նաև «արքայական ակումբի» երկարամյա դարպասապահ Իկեռ Կասիլիասի տխուր հայացքը պահեստայինների նստարանից: Ռաուլը, Կասիլիասը և մի քանի այլ ֆուտբոլիստներ համարվում են «Մոուրինյոյի զոհերը»: Պորտուգալացին եկավ «Ռեալ», իսկ նրանք` գնացին: Ինչո՞ւ, որովհետև «յուրահատուկ»-ի համար ոչ մի ֆուտբոլիստ անփոխարինել չէ, եթե անգամ նա ակումբի լեգենդն է: Մոուրինյոն համաշխարհային ֆուտբոլի բացառիկ էքսցենտրիկ մարզիչներից է: Մարզիչ, ով իր կարիերան սկսել է մարզչի թարգմանչի աշխատանքից, բայց հասել նրան, որ մարզել և մարզում է աշխարհի մեծագույն ակումբները:

Որտե՞ղ կտեսնենք Հենոյին հաջորդիվ…

Թե բրիտանական, թե իտալական մամուլը ողողված է Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերով: Այս կամ այն պարբերականի հերթական լրահոսում Մխիթարյանով հետաքրքրված է կամ «Ինտեր»-ը, կամ «Յուվենտուս»-ը: Մխիթարյանը ստեղծագործ ֆուտբոլիստ է, ով իր տեղը կարող է աշխարհի բարձրակարգ ակումբներում գտնել: Ուր գնալ, որոշելու է Մխիթարյանը՝ ստեղծված իրավիճակում ծանր ու թեթև անելով հնարավորությունները և մի շարք այլ հանգամանքներ: Մխիթարյանը կարող է մնալ Անգլիայում ևս: «Մառախլապատ Ալբիոն»-ում կգտնվեն թիմեր, որոնց խաղը կուժեղացնի հայ կիսապաշտպանը, պարզապես հարկավոր է սթափ դատել հնարավորությունները:

Մխիթարյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է ինքն իրեն և մեզ, որ մեծ երազանքները մեծ աշխատանք ենք պահանջում: Այն, ինչին հասել է այսօր Մխիթարյանը, երազանքի իրականացում է: Բակում ֆուտբոլ խաղացող երեխաների հագին արդեն դժվար գտնեք մարզաշապիկներ ուրիշ ազգանունով, եթե ոչ Մխիթարյան: Աշխասիրությունը և տաղանդի համադրությունը հայ կիսապաշտպանի հաղթաթուղթն են եղել, հիմա էլ են և վաղն էլ են լինելու, որ ակումբում էլ լինի…

Նյութի աղբյուրը՝ https://168.am/2017/12/16/883212.html

դիտվել է 30828 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ