Երևան
24 / Հունվար / 2018

«Ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան անել. այս որոշման հեղինակները պետք է կանչվեն պատասխանատվության». Ռուբեն Մեհրաբյան

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեղրի և Ագարակ քաղաքների գազամատակարարման ամբողջ ցանցն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվելու է «Գազպրոմ Արմենիային»: Ցանցի կառուցման գումարը հատկացրել էր Իրանը, և ստացվում է, որ Հայաստանն Իրանի փողով ցանց է կառուցում և անհատույց հանձնում «Գազպրոմին»:

168.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ թե այսուհետ ինչո՞ւ պետք է Իրանը հարաբերություններ կառուցի Հայաստանի հետ, եթե իր ծախսած փողը կամ կառուցած ցանցերը դառնալու են մեկ այլ պետության սեփականություն:

Ըստ նրա՝ սա ուղղակի կառավարության լծակների օգտագործում է՝ ի շահ «Գազպրոմի» և ի վնաս Հայաստանի Հանրապետության, Հայաստան-Իրան հարաբերությունների.

«Ես կարծում եմ, որ այս որոշումը պետք է քննարկման առարկա դառնա խորհրդարանում, այս որոշման հեղինակները պետք է կանչվեն պատասխանատվության, առնվազն՝ քաղաքական պատասխանատվության, և ընդհանրապես, հանրային, պետական սեփականության հետ կապված այս անբռնազբոս վերաբերմունքը պետք է քննարկվի հասարակության կողմից։ Ո՞ր իրավունքով, ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան անել»։

ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Իրանի հետ սահմանին ճանապարհի 40 մետր հատվածում վերանորոգումը դադարեցնելու մասին որոշումը: Նշվում է, որ աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե սա ի՞նչ է նշանակում

«Սա նշանակում է, որ, այսպես կոչված՝ սահմանային զորամասը, որը հասկանալի չէ, թե ինչու պետք է պահի Իրանի հետ մեր սահմանը, ուղղակի օձի պես պառկած է ճանապարհի վրա։ Այսինքն՝ դա մեր դռան շեմին պառկած օձ է, այլ ոչ թե սահմանապահ, և կապ չունի Հայաստանի շահերի հետ։

Եվ ընդհանրապես, պետք է ռուսների այնտեղ գտնվելու հարցն առնվազն քննարկման առարկա դառնա, այնտեղից նրանք դուրս հրավիրվեն, ազատվեն այդ ծանր պարտականությունից՝ պաշտպանել մեզ չգիտեմ՝ ինչից»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Իսկ մեր այն հարցին, թե այս որոշումներն Իրանին չե՞ն դրդի խորացնել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նա այսպես պատասխանեց. «Գիտեք՝ ինչ, ես նման կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց այն, որ այս ամենը լուրջ ռիսկի տակ է դնում Հայաստանի Հանրապետության զարգացումը, ուղղակի փաստ է։ Ընդ որում՝ այդ սպառնալիքն ուղղակի է»։

Նյութի աղբյուրը՝ https://168.am/2017/12/16/883246.html

դիտվել է 14960 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ