Երևան
21 / Մարտ / 2019

Հայաստանից կհեռանան ԱՄՆ եւ Ռուսաստանի դեսպանները

Հրապարակ թերթը գրում է.

«Հետաքրքիր զուգադիպությամբ` եկող ամսին Հայաստանին հրաժեշտ կտա ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, այլեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը. վերջինիս ժամկետը նույնպես լրանում է: Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրները ԵՄ համաձայնագրի ստորագրումից «րոպեներ» անց նոր դեսպաններ կունենան Հայաստանում: Մեր տեղեկություններով, ԱՄՆ նոր դեսպանի ագրեմանը դեռ չի ուղարկվել ՀՀ ԱԳՆ։ Ով կլինի նա, դեռ չգիտեն կամ չեն ասում. հիշեցնենք` դեսպանի թեկնածությունը հաստատում է Սենատը:

Ի դեպ, ԱՄՆ-ն նոր դեսպան ունի նաեւ Ռուսաստանում` մեզ ոչ անհայտ մորմոն Հանթսմանի որդին: Քոչարյանն ավագ Հանթսմանին, հիշեցնենք, Հայաստանում կատարած հումանիտար գործունեության համար պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ Օսկանյանը «հետապնդվել» է Հանթսմանի «փողերի լվացման» համար: Ի դեպ, Հանթսման կրտսերը Ռուսաստանում այս պահին «հայտնի» է նրանով, որ «մերժվում» է շատերի կողմից. ռուսաստանյան մեծ ու փոքր կալիբրի չինովնիկները նրա հետ հանդիպումներից խուսափում են:

դիտվել է 8554 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...