Երևան
24 / Ապրիլ / 2019

«Երգս արագ տեմպի մեջ է. աշխատել եմ Սեբուի և Դեր-Հովայի հետ». Թամար Կապրելյանը` «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության և երգի ընտրության մասին

Երգչուհի Թամար Կապրելյանին Հայաստանում ճանաչեցին դեռ 2015 թվականին, երբ «Genealogy» խմբի կազմով մասնակցեց «Եվրատեսիլին»: Այս տարի Թամարը որոշել է հայտ ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագծին` ներկայացնելով իր հեղինակային երգը:

«Թույն արի». այսպես է կոչվում նրա հեղինակային երգը, որը հանկարծակի ծնված սիրո մասին է: Ինչպես Թամարն է նշել BlogNews.am-ի հետ զրույցում, այս երգն իր համար ժանրային առումով նորություն է. «Շատ օրգանական էր, մենք գրեցինք մի հրաշալի երգ, որը համապատասխանում է «Եվրատեսիլի» ֆորմատին, և որոշեցինք մասնակցել ծրագրին: Մեր առաջնային և գլխավոր նպատակն է ցույց տալ Հայաստանում եղած տաղանդը»:

Երգի ստեղծման վրա մեծ թիմ է աշխատել՝ Դեր-Հովան, Սեբու Սիմոնյանը և «Նվակ» ծրագրի երիտասարդ երգահանները`Սանահի Փափազյանը, Օվսաննա Խուբլարյանը և Յանա Կարապետյանը, իսկ ելույթի բեմադրության գեղարվեստական ղեկավարը Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գարունլյանն է. «Սա համագործակցության մեծ փորձ էր, յուրաքանչյուրս մեր անփոխարինելի դերն ունենք այս երգի ստեղծվան մեջ: Այս երգը ցույց է տալու իմ եսը լրիվ ուրիշ կողմից: Ելույթիս ժամանակ լինելու եմ մեկ ուրիշ կերպարով, ոչ դաշնամուրի մոտ նստած: Երգն արագ տեմպի մեջ է, ունի հայկական էթնիկ էլեմենտներ, հայերենի և անգլերենի միքս է, շատ ժամանակակից է հնչում»:

Թամարը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում. ղեկավարում է «Nvak» նախագիծը, որն ուղղված է հայ երիտասարդներին օգնելուն: Քչերն, իհարկե, գիտեն նախագծի մասին, բայց ինչպես նա է նշում, «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագծին մասնակցելը կօգնի նրան և իր նախագծերը ճանաչելուն նաև Հայաստանում. «Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան իմ իրական կերպարը որպես երգչուհի, երգահան և սոցիալական ձեռնարկատեր»:

Նա այն մասնակիցն է, ով ժամանակին փորձ ունեցել է կանգնելու մրցույթային բեմի վրա. ասում է, որ լավ գիտի` ինչ սխալներ պետք չէ թույլ տալ. ««Եվրատեսիլը» մոտ 60 տարի է, ինչ անց է կացվում: Մեծ շանս էր երգելու եվրատեսիլյան բեմից, երբ քեզ դիտում է 200 միլիոն մարդ: Այս մրցույթը կարող է օգնել արտիստին առաջ գնալ իր կարիերայում, եթե ամեն ինչ ճիշտ է արված: Մենք ունենք հնարավորություն այդ բեմից ցույց տալու Հայաստանում եղած տաղանդը, ինչն ամենից շատն է ինձ ոգևորում: Միանշանակ, գիտեմ ինչ սպասել այդ մրցույթից: Առաջին անգամ մասնակցելուց հետո շատ բան եմ սովորել, գիտեմ ինչպես խուսափել սխալներից»:

Այս տարի նախագծին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև Մհերը, Սևակ Խանաղյանը, Արսեն Գրիգորյանը։ Խոսելով մրցակիցների մասին՝ երգչուհին այսպես ասաց. «Հիացած եմ բոլոր այն մասնակիցներով, ում հետ որ պետք է կիսեմ բեմը: Մենք բոլորս էլ յուրահատուկ ենք մեր տեսակով: Ես հավատում եմ, որ այն մարդը, ով կարժանանա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու հնարավորությանը, պատվով կանի դա»,- եզրափակեց երգչուհին։

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Գևորգ Խուրշուդյանի

դիտվել է 2361 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել