Երևան
21 / Փետրվար / 2018

Բացահայտվել է խոշոր չափերի թմրաշրջանառության դեպք. կան ձերբակալվածներ

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 1984 թ. ծնված Դ. Ս.-ն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ, իսկ թմրամիջոցը ձեռք է բերում 1975 թ. ծնված Է. Ղ.-ից:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.40-ին, Դ.Ս.-ն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դատարանի որոշմամբ` ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է 29.2 գ դեղնականաչավուն զանգված, 5 հատ թափանցիկ թիթեղյա տուփով` «Cipralex» գրառմամբ, 5 հատ նույնանման տուփով «Սոլիան» գրառմամբ, 1 հատ «Վալիում» գրառմամբ և 2 հատ անհայտ անվամբ հաբեր: Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում, արդեն հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Նորագյուղ թաղամասում գտնվող Է.Ղ.-ի տունը, որտեղ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` գործարանային փայլաթիթեղով փաթեթավորված 124 հատ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող հաբերով, նույն պարկից` մոտ 385 գ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով հաշիշանման զանգված, մոտ 860 գ դեղնականաչավուն կանեփանման, չորացված զանգված:

Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «CZ-527 karabin» տիպի հրազեն, պատյան` 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, որսորդական հրազեն, «Benelli» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրազեն, «Pikat-3» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «CZ-455» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «Beretta» տիպի մեկփողանի հրազեն, կռփազենք, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ, որոնցից 5-ի գնդակների ծայրերը պատված էին արճիճով: Դ. Ս.-ն և Է.Ղ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն: 

դիտվել է 8953 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....