Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

Բազմաթիվ ծաղկեփնջեր կան, որ չեմ նվիրել. Պարույր Սանթրոսյան

Yelaket.am-ի զրուցակիցը  Պարույր Սանթրոսյանն է:

Ժպիտով երեխա եմ եղել:Այստեղ արդեն ծնողներս են՝ հայրս ու մայրս, ու ես՝ իրենց գրկում:Ես իմ գերդաստանի միակ զավակն եմ ,ով չի դարձել դերասան:

Մանկության գույնը…

Հստակ որևէ գույն ասել չեմ կարող,վստահաբար գունավոր է եղել մանկությունս:

Տատս և պապս…

Ինձ համար լավագույն ու ցավոք,անդառնալի ժամանակներն էին:Պապիս շատ չեմ հիշում, ես փոքր երեխա եմ եղել,որ մահացել է, իսկ տատիս հետ կապված շատ հուշեր կան, որը մի տեղ վերածվեց իր մասին մի պատմվածքի:

Մայրս…

Եվ դաստիարակ,և ուսուցիչ,և ուղղակի մայր չի աշխատել:Ամբողջ աշխատանքը եղել է իր երեք երեխաներին մեծացնելը:Իսկ մեծ-մեծ բաներ ասել մոր մասին,ես չեմ կարող երևի թե,որովհետև բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ասել են, եկեք խտացնենք ու ինչ-որ բան վերագրենք իմ մորը:

Հայրս…

Հայրս այն մարդն է, ու դաստիարակության արդյունքում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իմ կյանքում եղել է մարդ, որը մեծ ազդեցություն է ունեցել,բայց կոնկրետ հայրս այն տղամարդն է,ումից ես փորձել եմ օրինակ վերցնել:

Հայրը՝ Պարույրի մասին…

Պարույրը փոքր ժամանակ էլ շատ կազմակերպված երեխա էր՝ լսող, մտածող, սովորող, անգամ ես կասեի իր տարիքին անհամապատասխան, այդքան փոքր, բայց այդքան լուրջ, տրամաբանող, գործող, մտածող, կազմակերպող և այդպես էլ ինքը մեծացավ, լավին պետք է ասել լավ,վատին՝ վատ:Ես այդ նույն բանը ասել եմ Պարույրին: Նա հիմա այդ լոզունգով էլ շարժվում է.լավին ՝լավ,վատին՝վատ:Կեղծավորություն,միջին ճանապարհ չկա,որ քծնի, չէ, ուղղակի ճակատային, ես այդպես եմ մտածում:Իր կարծիքով՝ դա ճշմատությունն է: Շատ հարցերում ինքը ճշմարիտ է:
Ես շատ ուրախ եմ,որ իմ տղան՝Պարույրը,թատրոնի դերասան չլինելով՝այդքան շատ կապված է թատրոնի հետ:
Ահա այն,ինչ կարող եմ ասել իմ տղայի մասին:

Ընտանիքս…

Եվ քույրս,և եղբայրս դերասաններ են,մեկը՝թատրոնի,մեկը ավելի կինոյի և հեռուստատեսության:Շատ եմ սիրում իրենց,ես ընտանիքի ավագ զավակն եմ,և երբեմն նաև չափից դուրս փորձում եմ ինձ վրա վերցնել պատասխանատվությունը նաև նրանց պարագայում՝մոռանալով,որ իրենք էլ հասում մարդիկ են:Այնպես չի,որ ես խառնվում են իրենց կյանքին:Հիմա ինձ համար,եթե հարցնեք ինչ է սերը,ես կարող եմ ասել,որ սերը պատասխանատվություն է:

Եղբայրը՝ Պարույրի մասին…

Տալիս էր ամենակարևորը՝ճիշտ խորհուրդ,որ երկրորդ խորհրդի կարիք չէիր զգում:Ասենք,գնայի պապայի հետ էլ խոսեի:Ինքը որ ասում էր,հասկանում էի,որ խելացի բան է ասում:Փոքր ժամանակ զգում էի,ավելի շատ էի զգում մեծ եղբոր ազդեցությունը նձ վրա:Պարզ օրինակ բերեմ:Մեր ֆուտբոլի թիմի ավագն էր ինքը:Եթե ինքը որոշում էր,որ ես չեմ խաղում,ուրեմն ես չպիտի խաղայի: Լաց,կոծ,ոչ մի բան չէր անցնում,մամա,պապա,չէ ու վերջ:Բայց դե ամեն ինչը թիմի համար էր անում ինքը,հետո էի ես իհարկե հասկանում:Բայց փառք աստծո,լավ էր անում,որովհետև այդ ամենի ինչից ես էլ ինչ-որ բաներ սովորեցի,որովհետև իրենից , կարծում եմ , կարելի է միայն սովորել:

Երազանքս…

Երազանք վաղուց արդեն չունեմ,ավելի շուտ դրանք նպատակներ են:Որովհետև երազանքները հիմնականում չկատարվելու տատիս ասած <<խասյաթն>> ունեն:
Հայրենիքս…
Ինձ համար հայրենիքը մեր դռնից դուրս նաև էն հարևանն է, և էն փողոցն է, միջավայրը, փողոցը, ծառերը,այս շենքը, իմ ուսանողները, երեխաները, ընտանիքը, բոլորը, ամեն ինչ մի հավաքական բան է.ի վերջո հայրենիքը միայն վայր չէ, որտեղ քեզ ինքնաթիռը տանում է կամ բերում է:

Ափսոսանք…

Որևէ բանի համար չեմ ափսոսում ու չկա այնպիսի բան,որը ես համարեմ,որ բաց եմ թողել իմ կյանքում:

Երեխաներս…

Կարոտից սարսափելի բան ,երևի մեկ էլ մենությունն է: Մեծ աղջիկս՝ Էլենը, այսօր գտնվում է շատ հեռու ինձնից:Բայց գտնվում է,որովհետև փորձում է սովորել,լավ սովորել, բժշկություն սովորել և սովորում է արտերկրում:
Ես հպարտ եմ իրենով,բայց ես հեռուն չեմ սիրում: Մի անգամ էլ եմ ասել, հեռուն երբեմն անվերադարձ է լինում:Ես դրանից եմ սարսափում:
Եվ Էլենին նպատակին հասցնելը, և Մանեին ու Սոֆիին, նրանք ավելի փոքր են, նրանց նպատակները, խնդիրները շատ ավելի փոքր են:

Կարգախոս…
Արա այն,ինչ ոչ կուզես, որ քեզ անեն: Տարբեր անուններ կարելի է գտնել դրան, բայց սա է ընդամենը. մի վնասիր, բարություն արա…

ՈՒսանողները՝ Պարույրի մասին…
4 տարիներների ընթացքում սովորել եմ հենց 4 տառից բաղկացած բառի բուն իմաստը,որը որ իր ամբողջական բնութագիրն է տալիս.մարդ բառը…
Մենք իրենից միշտ լավ բաներ ենք տեսնում ու ցանկացած հարցով,եթե մեր մտքին ինչ-որ նոր բան է փչում,մենք հանգիստ կարողանում ենք մտնել իր մոտ,առաջարկել ու երբեք չենք մերժվում:

Պարույրը՝ գրող…
Եթե ասենք մի 20 տարի հետո կամ 30,չգիտեմ,իմ գրած պատմվածքները կկարդան մարդիկ,գուցե դրանցից որևէ մեկը կլինի դասագրքում,այդ ժամանակ կարելի է ասել գրող էր այս մարդը:

Չնվիրված ծաղկեփունջ…
Անկեղծ խոստովանեմ՝բազմաթիվ ծաղկեփնջեր կան,որ ես չեմ նվիրել:Կարող եմ հիշել նույնիսկ քանի անգամ եմ ծաղկեփունջ նվիրել,այդքան քիչ են եղել:Երևի թե մի 4-5 անգամ իմ ամբողջ կյանքի ընթացքում:Մի տեսակ չեմ սիում ծաղիկներ նվիրել,որովհետև կյանքից կտրված,հողից պոկված այդ ծաղիկները ինձ համար դառնում են անշունչ բուտաֆորիա,որն ընդամենը 3 օր հետո պետք է չորանա:Փոխարենը ես կարող եմ իմ կնոջը նվիրել որևէ պատմվածք,որն ավելի երկար կյանք կունենա,ու ի դեպ,նվիրել եմ:

Ոգեշնչման աղբյուրը…

Հիմա,այս տարիքում,ասել,որ ես ունեմ լուրջ ոգեշնչման աղբյուրներ,չէ…
Ես կարող եմ ասել այն մարդու անունը,ով ազդեցություն է ունեցել իմ տեսակի ձևավորման վրա,դա եղել է իմ ավագ ընկերը,արդեն երջանկահիշատակ Վահանը Հովհաննիսյան:

Սիրելի գիրքը...


Մի գիրք կուզեի առանձնացնել,Վահան Հովհաննիսյանի թերևս <<Մանդիլիոնն>> է:
Էսպես ասեմ, երբ որ ես կարդում էի, շատ պատահաբար հանդիպեցի նաև ինձ այդ գրքում:Մի կերպար ունի, որի անունը Պարույր Սանթրոսյան էր:

Չեմ մոռանա…

Չեմ մոռանա երևի թե ամենաշատը ամեն դեպքում տատիս…

3 բան,որ անդառնալի է…

Ժամանակը,մարդիկ,կորցված մարդիկ,ովքեր որ տարբեր պատճառներով անդառնալի հեռացել են քո կյանքից,դու ես հեռացել,իրենք են հեռացել,չգիտեմ:
3-րդ բանը չկա ինձ համար,այդ երկուսն են՝ ժամանակն ու մարդիկ:


Սովետն ախմախ երկիր էր,
Բայց մի լավ բան ուներ,
Որը հիմա եմ հասկանում.
Փակ տարածքներն էին:
Էդպես գոնե ընկերներս չէին
Կարողանում հեռանալ…

Պարույր Սանթրոսյան

https://www.facebook.com/Yelaket.am/videos/1395804163857145/

 

 

դիտվել է 14480 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են