Երևան
24 / Հունվար / 2018

Ես շնորհակալ եմ Աստծուց, որ Ավագյան եմ ծնվել, ու որ հենց հո՛րս աղջիկն եմ․ Լիլի Ավագյան

Նրա համար հայրենիքն իր զարկերակն է, մայրը՝ սկիզբը, ապրելով ԱՄՆ-ում նա  շարունակում է մտածել ու ստեղծագործել հայերեն․ Yelaket.am-ի զրուցակիցը ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանն է։

Մանկության գույնը...

Գույնզգույն, իմ դեպքում երևի վարդագույն: Երբ հետ եմ նայում մշուշը վարդագույն է...

Մայրս...
Իմ սկիզբն է, իմ ամենակարող երկրային լույսը: Նրա մեջ ծայրահեղ կանացիության ու չափազանց համարձակության աննկարագրելի համադրություն կա: Մայրս բժշկուհի է, ու դա միայն իր մասնագիտությունը չէ, դա նրա բնույթն է՝ նա բժշկում է իրեն շրջապատող ամեն ինչ:

Հայրս...
Մտածելակերպի, հասկացողության և սկզբունքայնության օրինակ: Օրինակ, որն ինձ համար տարիների ընթացքում չափանիշ է դարձել։ Միշտ ասում եմ, որ նրա սերմանած հասկացողությունն իմ ստացած ամենամեծ նվերն ու ժառանգությունն է:
Ես շնորհակալ եմ Աստծուց, որ Ավագյան եմ ծնվել, ու որ հենց հո՛րս աղջիկն եմ:

Եղբայրս...

Եղբայրս իմ ամեն ինչն է, բոլորից ու ամենինչից առավել․ դա ուղղակի այդպես է ու ես բացարձակ անզոր եմ այդ երեւույթի առաջ:

Տատս եւ պապս...
Ցավոք միայն տատիկիս ներկայությունն եմ կարող վայելել այսօր: Սիլվա տատիկս ֆենոմենալ անձնավորություն է: Ինձ մեկ-մեկ թվում է թե նա Հիպոկրատի երդման փոխարեն ինչ-որ ուրիշ երդում է տվել  Նրա ծայրահեղ բարությանը քաջ ծանոթ են, թե՛ կոլեգաները, թե՛ նրա հիվանդները:

Երազանք...
Երազում եմ, որ հայրենիքիս սահմանը պահող զինվորը կարողանա գիշերը գլուխը հանգիստ բարձին դնի:

Հայրենիքս...
Իմ զարկերակն է...

Ափսոսանք...
Չեմ ափսոսում՝ եղածը եղած է։

Կարգախոս...
Հաճախ եմ ասում, որ մարդը պիտի այնպես ապրի, որ հայելու մեջ նայելիս գլուխը կախելու պատճառ չունենա:

Ոգեշնչման աղբյուր...
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ սհզբունքներն են...

Սիրելի գիրքը...
Շատ են: Վերջերս շատ եմ մտաբերում Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը, Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը:

Չեմ մոռանա...
Երբեք էլ ոչինչ չեմ մոռանում՝ ոչ լավը, ոչ վատը:

3 բան, որ անդառնալի է...
Ժամանակը, հիասթափությունն ու մարդու կորուստը։

 

 

դիտվել է 20437 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ