Երևան
16 / Հուլիս / 2018

Խորհուրդս և ցանկությունս կլինի այն, որ 2018 թվականին երիտասարդները լինեն էլ ավելի աշխատասեր, նախաձեռնող, ստեղծարար և երբեք չկոտրվեն. Ստելլա Ակլյան

Լրագրության, արվետսի, սպորտի և, ընդհանրապես, բոլոր ոլորտներում հետզհետե ավելի ու ավելի է մեծանում երիտասարդ կադրերի դերը ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Բացառություն չէ նաև Հայաստանը: Այդ իսկ պատճառով առաջին խորհուրդս և ցանկություն կլինի այն, որ 2018 թվականին երիտասարդները լինեն էլ ավելի աշխատասեր, նախաձեռնող, կրեատիվ և երբեք չկոտրվեն իրենց առջև փակվող դռներից, շարունակեն ջանասիրաբար աշխատել և ապացուցեն բոլորին, նաև իրենք իրենց, որ աշխատասիրությամբ հնարավոր է հաստատակամ քայլերով ընթանալ առաջ՝ հասնելով յուրաքանչյուր նպատակի,- այսպիսի խոսքերով սկսեց զրույցը Հայկական Տեղեկատվական Կենտրոնի / AIC / ընկերության հիմնադիր տնօրեն Ստելլա Ակլյանը:

Իսկ հարցին, թե ի՞նչ տվեց իրեն 2017 թվականը, Ստելլա Ակլյանը պատասխանեց, որ որպես կին 2017 թվականն անբացատրելի երջանկություն բերեց իրեն և իի ընտանիքին: Կարելի է ասել կրկնապատկեց իրենց երջանկությունը, քանի որ լույս աշխարհ եկավ իր եկրորդ բալիկը:

Ներկա պահին երիտասարդ գործարարն իր ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ իր հիմնադրած ընկերությունը նոր գրասենյակ է բացել:

Գիտեք արդյո՞ք, որ AIC ընկերության բոլոր աշխատակիցներն անչափ կարոտել են Ձեզ:

Գիտե՜մ,- ժպտալով պատասխանեց Ստելլա Ակլյանը և շնորհավորեց իր աշխատակիցների, Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

«2018 թվականը թող լինի նպատակների և երազանքների իրականացման տարի, թող բոլորիս սրտերը լցվեն երջանկությամբ, բարությամբ և, իհարկե, սիրով: Այս տարին թող սկիզբը դառնա համընդհանուր խաղաղության, բարգավաճման և հզոր Հայաստանի»:

դիտվել է 13235 անգամ

Մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը

Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ)

Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են