Երևան
16 / Հուլիս / 2018

Զգույշ պետք է լինել բոլոր հարցերում. Կապիկի տարում ծնվածները ֆինանսական որոշակի դժվարություններ կունենան: Նույնը նաև Աքաղաղի տարում ծնվածների դեպքում

2018 թվականը լինելու է շան տարի: Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի պնդմամբ՝ նրանք, ովքեր նոր գործ կսկսեն, կհաջողեն: 

«2018 թվականը ղեկավարում է Լուսինը, այն շատ հարցեր կլուծի: Հաղթում է բարին, պարտվում է չարը: Ժողովրդին վտանգ սպառնում է Ուրանից և Մարսից:

Ուրանը մինչև մայիս Խոյ կենդանակերպում է, որից հետո Ցուլի կենդանակերպում կլինի, ապա կվերադառնա Խոյ կենդանակերպ՝ նոյեմբերից մինչև 1919թ.մարտ, քանի որ որոշները պատժվելու են: Բոլորին հետաքրքրում է ֆինանսական վիճակը: Առանց մնացորդի 4-ի վրա բաժանվող թվերի դեպքում պետք է պատրաստվել ֆինանսական ճգնաժամի:

Օրինակ՝ 20, 24, 28 32, 36 և այլն: Սա կտևի մեկ տարի: Ես զգուշացրել էի, որ 2000 թվականին պետք չէ երեխաներ ունենալ: Նրանց վիճակը շատ ծանր է: 17 տարվա մեջ անընդատ կրկնում եմ՝ խանգարվածների թիվը գնալով մեծանում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էլյա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիները շատ լավ են լինելու Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է կենդանակերպերին՝ նշեց.

Եզի տարում ծնվածները պետք է հետ քաշվեն: Դժվար տարի է աշխարհում, բայց Հայաստանում նրանք կարող են հաջողություն ունենալ:

Վագրի տարում ծնվածներն անհանգիստ կլինեն, բայց կպատրաստվեն հարձակման: Նրանց վրա կարելի է հույս դնել: Նախատեսվում են մեծ գործեր և ճամփորդություն:

Կատվի տարվա ծնվածները հանգիստ չեն: Տագնապի տարի է: Մի քիչ կզբաղվեն քաղաքականությամբ:

Վիշապի տարվա ծնվածները կարող են անել ամեն ինչ: Կլինեն ճարպիկ, մեծահոգի: Թող զգուշանան ամուսնական հարաբերությունների դեպքում:

Օձի տարում ծնվածերն անհանգիստ են: Նրանք շատ հասկացող են, ճիշտ են պատկերացնում իրավիճակը: Թող մտածեն առողջության հետ կապված հարցերի համար:

Ձիու տարում ծնվածներն ուրիշների մասին չեն անհանգստանում: Աշխատում են իրենց բարօրության համար: Թող անհանգստանան իրենց երեխաների համար:

Այծի տարում ծնվածների համար վատ տարի է: Նրանք իրենց լքված են զգում, թող զբաղվեն ծնողների հետ կապված հարցերով:

Կապիկի տարում ծնվածները ֆինանսական որոշակի դժվարություններ կունենան: Նույնը նաև Աքաղաղի տարում ծնվածների դեպքում:

Շունը կունենա աներկյուղ կյանք և փայլուն հաղթանակ:

Խոզի տարում ծնվածները ֆինանսական հաջողություններ կունենան, թշնամիները կշատանան:

Առնետի տարում ծնվածների համար սիրո տարի է, միայն թե սերը նրան չկլանի, քանի որ դրանից շահ չկա: Զգույշ պետք է լինել բոլոր հարցերում: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=28287&l=am

դիտվել է 102844 անգամ

Մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը

Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ)

Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են