Երևան
16 / Հուլիս / 2018

Ուզում եմ, որ աշխարհում ոչ ոք ուշացած ժապավեն չկապի

-Կհյուսե՞ս մազերս,- ասաց ու մեկնեց ժապավենը, որը վերջում պետք է ամրացներ վարսերին:

Տատիկը, որ 30 տարի խնամքով օգնում էր Անահիտին՝ մազերին տարբեր սանրվածքներ տալով, շփոթվեց:

-Քեզ որտեղի՞ց այս ժապավենը:

-25 ամյակիս մայրիկն է նվիրել, դեռ ոչ մի անգամ չեմ կապել:

- Այս ժապավենը 27 տարեկան է,- հիշողությունից վերադարձած արցունքները հոսեցին տատիկի աչքերից:

-Ուզում եմ, որ աշխարհում ոչ ոք ուշացած ժապավեն չկապի, սա նվիրում են փոքր տարիքում, տատի՛կ, ոչ թե 25-ամյակին:

-Պատերազմ էր, տրամադրություն չունեինք, համ էլ մայրդ վախենում էր կորցնես: Դու ձեռնոցներ էլ ունես:

-Դա էլ է տվել մայրիկն ինձ, երբեմն կրում եմ, շատ աղջկական է, ինձ դուր է գալիս:

- Հիշու՞մ ես նրան:

-Չէ՛, չեմ հիշում:

-Սու'տ ես ասում, թաքցնու'մ ես:

- Ասացի` չե'մ հիշում:

- Դու ծաղկավոր թաշկինակ էլ ունես,ասեղնագործած. դա էլ էր ինքը քեզ համար բերել՝ Գերմանիայից, փոքր էիր, երևի 3 տարեկան:

-Գիտեմ, դա էլ 20-ամյակիս է ինձ փոխանցել մայրիկը:

-Գեղեցի՞կ է, օգտագործու՞մ ես,- ժպտաց տատիկը:

-Օգտագործեցի, երբ 22 տարեկանում երկրորդ անգամ լքեցին ինձ:

դիտվել է 17786 անգամ

Մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը

Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ)

Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են