Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Օրվա լրահոս: 09.01.2018.Yelaket.am

Մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը. Հունվարի 8-ին ծառայության է մեկնել 167 նորակոչիկ:
Մեկնարկել է նաեւ «Ես եմ» ծրագիրը. Մովսես Հակոբյանի խոսքով՝ այս ծրագրով կամավոր հիմունքով ծառայության է մեկնելու 120 նորակոչիկ: «Ես եմ» ծրագրով զորակոչիկները իրավունք են ստանում անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Այն կտեւի 3 տարի, որից, ընդհանուր առմամբ, 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում:

Վարորդներն «Աջ ղեկ» նախաձեռնություն են սկսել եւ բողոքի ցույցեր են անցկացնում: Առաջինը երեկ էր. նախաձեռնության անդամներն ավտոերթ են անցկացրել, նաեւ պահանջել տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը:
Այսօր էլ նրանք հավաքվել են կառավարության շենքի առջեւ ու վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Սակայն Կարեն Կարապետյանը, պարզվում է, արձակուրդ է մեկնել: Նախաձեռնության անդամներն առաջարկությունների փաթեթ են մշակելու, որը հունվարի 12-ին ներկայացնելու են արձակուրդից վերադարձող վարչապետին:

Ի դեպ, հունվարի 1-ից աջ ղեկով մեքենաների մասին նոր օրենք է գործում նաեւ հարեւան Վրաստանում: Այստեղ նման մեքենաների ներկրման եւ շահագործման հետ կապված խնդիրներ չեն ծագի, սակայն ղեկը ձախակողմյանի վերածելու հնարավորություն վարորդներն այլեւս չեն ունենա:

Հունվարի 8-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 581, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 656 դրամ:
Հունվարի 9-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում 5-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

 

դիտվել է 19619 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են