Երևան
18 / Հունվար / 2019

Կրկեսի տնօրինությունը մեղադրվեց վագրերի մոտ եղած ավելորդ քաշի համար

Վլադիվոստոկի կրկեսին մեղադրանք են առաջադրել վագրերին սխալ կերակրելու և հետո տանջելու համար: Նրանց մեղադրում են, որ վագրերը չափազանց գեր են, ոչ ակտիվ, և հնարավոր է` կենդանիներին կերակրում են ֆասթֆուդով ու պահում վատ պայմաններում: Գլխավոր վարժեցնողը, հակառակ մեղադրանքի, հավաստում է, որ վագրերի մոտ ավելորդ քաշի կուտակման պատճառը նրանց տարիքն է:

Լրատվամիջոցներն ավելի խելամիտ են համարում վարժեցնողի տարբերակը, քանի որ կենդանիներն արդեն մոտ 16 տարեկան են, ինչը նրանց համար փոքր թիվ չէ:

Վայրի բնության պայմաններում նրանք վազվզում են և իրենց ուտելիքն ինքնուրույն գտնում ժամանակ առ ժամանակ, ինչը նպաստում է ոչ գեր լինելուն: Կրկեսը վստահեցնում է, որ ավելի լավ է իրենց վագրերն ավելորդ քաշ ունենան, քան շատ դեպքերի պես քաղցից սկսեն սատկել:

 

դիտվել է 15110 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն