Yelaket.am | Նոր հնարավորություն նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Երևան
18 / Օգոստոս / 2018

Նոր հնարավորություն նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Աշխատանքային օրենս­գրքում լրացում կատարելու մասին օրենք­ի նա­խագծի վերա­բեր­­յալ Հայաս­տա­նի Հան­րա­­­­­պե­տու­թյան կա­ռա­վարության առա­­ջար­­­կության նախագծի մասին» հարցը: Դրանով նախատեսվում է «Աշխատանքային օրենսգրքում» հաշմանդամության զին­­վորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մա­հա­ցած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշ­­խատանքում մնալու նախապատվություն տալ՝ հավասար որակավորման դեպքում:

Ըստ այդմ, նոր մաս է ավելանում, ըստ որի նախապատվություն է տրվելու ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:

Նախագիծը վաղը կառավարության հա­վանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազ­գա­յին ժողովի քննարկմանը:

դիտվել է 53424 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են