Երևան
19 / Հունվար / 2019

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes.com

Բագրատաշենի մաքսատնից որոշակի հեռավորության վրա գործունեություն ծավալող ԱՊՊԱ գործակալները որոշակի հաջողություններ են արձանագրել: Այսօր Բագրատաշենի մաքսատան տարածքում շուրջ 10 օր գործունեություն ծավալած «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները:

Նշենք, որ այս ընկերությունը տարածք էր վարձակալել մաքսատան վարչական տարածքում եւ հանդիսանալով «Նաիրի ինշուրանս» ապահովագրական գործակալության գործընկերը ԱՊՊԱ պայմանագրեր էր կնքում: Մաքստնից որոշակի հեռավորության վրա տեղակայված գրասենյակների ԱՊՊԱ գործակալները բողոքում էին անհավասար պայմաններից: Վերջիններս 10 օրում երկու անգամ փակել են Բագրատաշենի ճանապարհը, դիմել են վարչապետ Կարեն կարապետյանին եւ այլ պաշտոնատար անձանց:

Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միակ հինադիրի ու տնօրենի անունը Լուսինե Արսենյան է, որը ոչնչով հայտնի չէ ԱՊՊԱ գործակալներին: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության պաշտոնական կայքում՝ գործակալների ցանկում նշում կա, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է իրենց գործակալը:

«Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հիմնադիր Լուսինե Արսենյանը հաշվառված է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Նույն հասցեում է հաշվառված վերջինիս ամուսինը՝ Հրանտ Խալաթյանը: Խալաթյանի ֆեյսբուքյան էջում առկա տեղեկության համաձայն, նա հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը: Նշենք նաեւ, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է:

 

դիտվել է 87991 անգամ

Դերասան Վլադիմիր Կոստանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն