Երևան
19 / Ապրիլ / 2018

Սրբոց բոլոր տոները միտված են նրան, որ մեր մեջ արթնանա մարդը, ազնվությունը, որ մեր մեջ ծնվի Քրիստոս

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը, իսկ 14-ին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի կամ Կարապետի ծննդյան տոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Անդրադառնալով Սուրբ Կարապետի տոնի խորհրդին՝ քահանան նախ անդրադարձավ եկեղեցու գլխավոր առաքելությանը՝ մարդու մեջ արթնացնել աստվածային այն գեղեցիկը, որ հոգևորն է.

«Պետք է հոգուց սկսենք մաքրվել. եթե մարդու հոգին մաքուր չէ, նրա արած գործը չի կարող մաքուր լինել: Եվ, անշուշտ, եկեղեցական որևէ տոն ինքնանպատակ չէ: Սրբոց բոլոր տոները միտված են նրան, որ մեր մեջ արթնանա մարդը, ազնվությունը, որ մեր մեջ ծնվի Քրիստոս: Այսինքն՝ սրբերին նվիրված յուրաքանչյուր տոն նշելով՝մենք մեր մեջ վերակենդանացնում ենք սրբի կերպարը, հաղորդակից ենք դառնում սրբի կենցաղավարությանը, այլ խոսքով ասած՝ նրա բարեխոսությանն անդրադառնալով՝ մեր մեջ արթնանում է սրբի, տվյալ դեպքում Հովհաննես Մկրտչի ազնիվ, մաքուր ու սուրբ կերպարը, որն ապաշխարհություն էր քարոզում»:

Տեր Կարապետի խոսքով՝ հունվարյան տոներին Հայ առաքելական եկեղեցի այցելածների թիվը մեծ է եղել. «Պետք է ասել, որ այս առումով տարեցտարի զգալի աճ է նկատվում: Հունվարի 5-ին կատարեցինք ճրագալույցի սուրբ պատարագ, ճրագներ տարվեցին տներ, որպեսզի Հիսուս Քրիստոսի լույսը լուսավորի նաև մեր ընտանիքներին: Այնուհետև հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ»: Քահանան տեղեկացրեց նաև, որ հիմա տնօրհնեքի շրջան է, և ովքեր ցանկանում են, որ իրենց տունն օրհնվի, քահանաներն այցելում են նրանց, օրհնում աղը, հացը, ջուրը: «Տունն օրհնվում է, որպեսզի Քրիստոս ծնվի յուրաքանչյուր տան մեջ»,- պարզաբանեց Տեր Կարապետ քահանան:

 

դիտվել է 4015 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Դրական փոփոխության հաստատ լինելու է

Ինչ է կատարվում Փեթակի տարածքում

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...