Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

«Հերձումը» սարսափելի վթարից հետո ցույց տվեց

Հունվարի 8-ին, ժամը 04:40-ին Երեւանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցերի խաչմերուկում բախվել են ԲՄՎ X6 եւ ոստիկանական Տոյոտա մեքենաները, որի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան:

ԲՄՎ-ի վարորդին մեղադրանք է ներկայացվել: Սարգիս Վարդանյանը մեղադրվում է 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ: Վարդանյանը կալանավորվել է:

Ողբերգական հետեւանքների հանգեցրած վթարը Հայաստանում տիրող հարաբերությունների յուրատեսակ անատոմիական դիահերձում է: Վարդանյանը, ինչպես պարզվել է, քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդին եւ ինչպես գրում է մամուլը, թաքնված միլիարդատեր, Գազպրոմ Արմենիայի բարձրաստիճան աշխատակից Նիկոլայ Գաբրիելյանի թոռն է:

Փաստացի, մեկ ՃՏՊ-ում բախվել են ոստիկանության, քրեական աշխարհի եւ գազպրոմյան շերտի շահերը:
Սկզբում այնպես ներկայացվեց, որ Ս. Վարդանյանը գերազանցել է արագությունը եւ միանշանակ նա է մեղավոր վթարի եւ ոստիկանների մահվան մեջ: Հանրությունն անմիջապես բարկացած արձագանքեց գողականի որդու արարքին, որոնք կարող են ամեն ինչ թույլ տալ իրենց: Հետո Tert.am-ը հրապարակեց վթարի տեսանյութը, որում երեւում է, որ ոստւկանական մեքենան կարմիր լույսի տակով է անցել եւ անգամ չի զիջել հետիոտնին: Չնայած հայտարարվել է, որ ոստիկաններն իրավունք ունեին անցնել կարմիրի տակով, դա մի փոքր մեղմել է Ս. Վարդանյանի մեղքը:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ մեղավորները պատժվելու են, այդպիսի տականքներին միշտ բռնել ու պատժել են, ասել է նա: Այսինքն, նա քրեական աշխարհի ներկայացուցիչների զավակներին տականք է անվանում՝ հասարակությանը մեղադրելով, որ երբ ոստիկանությունը փորձում է պատժել նրանց, ոմանք դատապարտում են ոստիկանությանը:
Ս. Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել՝ երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել:

Սակայն երրորդ կողմ էլ է հայտնվել: Լրատվամիջոցների տվյալներով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավարին՝ կոչ անելով գտնել ու պատժել մեղավորներին: Նրա մամուլի քարտուղարը հերքել է այդ տեղեկությունը: Այդուհանդերձ, մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանը մեղադրյալի պապի ընկերն է, ում հետ երկար աշխատել է Գազպրոմում: Կարծիք կա, որ ինչ-որ շրջանակներ փորձում են պաշտպանել գազպրոմյան թոռնիկի շահերը եւ կոչ անեում Ոստիկանությանը բացահայտ ընդունել, որ ոստիկաններն էին մեղավոր:

Իրականում «ամենադժվար» վիճակում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Ցանկացած այլ վիճակում նա ոստիկանների կողմը կպահեր եւ ամենախիստ պատիժը կպահանջեր: Դատելով Հունան Պողոսյանի հայտարարություններից՝ ոստիկանական համակարգը հենց այդպիսի մոտեցում է պահանջում:
Եթե Վովա Գասպարյանը այդ ճանապարհով գնա, ստիպված է լինելու բախվել երկու ազդեցիկ շերտի՝ քրեական աշխարհին եւ գազպրոմցիներին: Չնայած Վլադիմիր Գասպարյանը բազմիցս է ասել, որ գողական աշխարհի հետ կապեր չունի, մամուլում ու սոցցանցերում գրում են, որ ոստիկաններն ու մյուս իրավապահները իրենց նպատակների համար օգտագործում են կրիմինալին եւ հաճախ աչք փակում նրանց խախտումների վրա: Ինչ վերաբերում է Գազպրոմին, Հայաստանում դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա վիճել ռուսական պետական կորպորացիայի հետ:

Ս. Վարդանյանի մեղադրանքը կարելի է յուարտեսակ կոնսենսուս համարել: Այն թույլ է տալիս բավարարել ոստիկանական համակարգի պահանջները, որը նույնպես հոգնել է քրեական տարրերի զավակների ամենաթողությունից եւ միեւնույն ժամանակ շատ խիստ չպատժել գազպրոմցու թոռանն ու քրեական հեղինակության որդուն:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 511056 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են