Երևան
18 / Հունվար / 2019

Ռիկի Մարտինն ու նրա հայկական արմատներով ամուսինն առաջին անգամ ներկայացել են հանրությանը՝ ամուսնության մասին լուրերից հետո

Չորս օր առաջ Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել էր իր հայկական արմատներով բոյֆրենդի՝ Ջվան Յոսեֆի հետ (Ռիկին անցած տարի էր հայտնել նկարչի հետ իր նշանադրության մասին), իսկ երեկ երգիչը տեղեկացրել է, որ իրենք արդեն ամուսնացել են։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել ենք բոլոր փաստաթղթերը, ամուսնական պայմանագիրը ու մնացած ամեն ինչը»,- նշել է երգիչը E! News-ին տված հարցազրույցում։

Այսօր Ռիկիին ու Ջվանին առաջին անգամ միասին տեսել են ամուսնության մասին լուրերից հետո։

Նորապսակներն առավոտյան վազքի էին դուրս եկել Արևմտյան Հոլիվուդում, որտեղ էլ հենց նրանց «բռնացրել են» Just Jared-ի պապարացիները:

 

դիտվել է 28093 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն