Երևան
24 / Հունվար / 2018

Գազի, դիզվառելիքի և բենզինի գնաճի մեջ չարաշահումներ չեն կարող լինել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ:

«ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետևաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով:

Սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ և վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի և դիզելային վառելանյութի խտության գործակիցը:

Այսպես. դիզելային վառելանյութի և բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետևաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի:

1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետևաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):

Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարևոր փաստը, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը և իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը և իրացումը հարկվում է ԱԱՀ-ով:

Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%):

Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի և բենզինի գնագոյացման վրա ազդում են նաև արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների և տեղափոխման գների փոփոխությունները:

Հանձնաժողովի կողմից բենզինի և դիզելային վառելանյութի շուկաներում իրականացված ուսումնասիրություններով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնության դեպքեր չեն բացահայտվել: Բենզինի և դիզելային վառելանյութի շուկայում ներկայումս գործունեություն են իրականացնում «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ և «Մաքս Պետրոլ» ՓԲ ընկերությունները:

Նշյալ ընկերությունները բենզինի և դիզելային վառելանյութի ձեռք են բերում ՌԴ-ից, (հիմնականում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից), Բուլղարիայից և Թուրքմենստանից, այսինքն ներկրման երկրների աշխարհագրությունը հիմնականում նույնն է:

Երևան քաղաքում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» և «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետևաբար նույն երկրից, նույն մատակարարներից և մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում:

Մյուս կողմից մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը և դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից և գործում են տվյալ ընկերությունների առևտրային նշանի ներքո:

Հարկ է նաև նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը և դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի թանկ կամ ավելի էժան գնով են վաճառք իրականացնում: Մարզերում պատկերը այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երևան քաղաքի գներին, որոշ մարզերում էլ գինը թանկ է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը:

Հետևաբար այն պնդումը, որ բոլոր բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են և այստեղ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, ՀՀ Մրցակցային մարմինը պատրաստակամ է բաց և թափանցիկ համագործակցության բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ունեն կոնկրետ փաստեր՝ մրցակցային չարաշահումների վերաբերյալ»:

դիտվել է 3232 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ