Երևան
16 / Հուլիս / 2018

Էրդողանը մատնել է Ադրբեջանին. Պուտինի ուշագրավ հայտարարությունը

Սիրիայում ռուսական ռազմակայանի վրա անօդաչուներով գրոհի հետեւում Թուրքիան չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Նա ասել է, թե գիտեն, թե ովքեր են իրականացրել գրոհը, ովքեր են եղել դրա այսպես ասած հովանավորը, ովքեր են արտադրել անօդաչու սարքերը:

Սիրիայում ՌԴ Հմեյմիմ ռազմակայանի վրա գրոհը իրականացվել է դեկտեմբերի 31-ին, ինչի հետեւնքով եղել են զոհեր, նաեւ օդային հարվածային տեխնիկայի՝ օդանավերի եւ ուղղաթիռների կորուստ: ՌԴ ուժայինները հայտարարեցին նաեւ անօդաչուների հունվարի 5-ի եւ 6-ի գրոհ հետ մղելու մասին:

Մինչ այդ, նախորդ տարեվերջին Սիրիայի ռուսական ռազմակայան էր ժամանել ՌԴ նախագահն ու սկսվել էր հիմնական զորակազմի դուրսբերումը Սիրիայից: Դրանից հետո Պուտինը մեկնել էր Թուրքիա: Իսկ մինչ զորքի դուրսբերումը, եղավ նոյեմբերին Թրամփ-Պուտին հայտարարությունը Սիրիայի հարցի վերաբերյալ, իրավիճակը կայունացնելու պայմանավորվածության մասին:

Այդ հայտարարությունից հետո ՌԴ նախագահի հետ հանդիպման մեկնեց Թուրքիայի նախագահը, իսկ մի քանի օր անց էլ Իրանի եւ Թուրքիայի նախագահները միասին հանդիպեցին Պուտինին՝ Սոչիում: Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը մինչ այդ, ամիսներ առաջ սկսել էին Սիրաիոյւմ իրավիճակի կայունացման եռակողմ Աստանայի գործընթացը, որին մասնակցում էին նաեւ Ասադի իշխանության եւ զինված ընդդիմության ներկայացոցիչները: Աստանայի գործընթացում ձեռք բերվեց այսպես ասած ապառազմականացված գոտիներ ստեղծելու պայմանավորվածություն:

Ինչքանո՞վ էր Թրամփ-Պուտին համատեղ հայտարարությունն ու պայմանավորվածությունը հակասում Աստանայի գործընթացում պայմանավորվածություններին, դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ դրանից հետո Թուրքիայի եւ Իրանի նախագահները մեկնեցին Պուտինի հետ հանդիպման՝ հաշիվ պահանջելու՞, թե՞ իրազեկվելու, բարդ է ասել:

Դրանից հետո էլ Պուտինը հայտարարեց Սիրիայում հաղթանակի եւ զորքը դուրս բերելու որոշման մասին, մեկնեց Սիրիա՝ տալով դուրսբերման մեկնարկը, իսկ այնտեղից անմիջապես էլ մեկնեց Թուրքիա:
Այդ ամենին զուգահեռ, Սիրիայում դեկտեմբերի 31-ին ռուսական ռազմակայանին հասցված հարվածը զուգորդվեց դեկտեմբերի 28-ից Իրանում բռնկված լարվածությանը, որի համար Իրանի իշխանությունը մեղադրում էր ԱՄՆ-ին եւ Իսրայելին: ԱՄն ու Իսրայելը բարձր մակարդակի հայտարարություններով աջակցություն հայտնեցին ցուցարարներին:

Ահա, Իրանում այդ լարվածության ծավալմանը զուգահեռ, եղավ հարվածը Սիրիայում ռուսական ռազմակայանին՝ բավականին շոշափելի եւ ուժգին հարված: Ընդ որում, ՌԴ պաշտպանության նախարարությունը հարվածի փաստը խոստովանեց որոշակիորեն ավելի ուշ, քան ռուսական մամուլում հայտնված տեղեկությունը: Այն հրապարակել էր Կոմերսանտը:

Ռուսաստանի ռազմակայանին հարվածը, ըստ տեղեկության, հասցվել էր Աստանայի գործընթացով Իրանի եւ Թուրքիայի հետ համաձայնեցված ապառազմականացված գոտուց:

Միեւնույն ժամանակ ուշագրավ էր, որ հունվարի 1-ին ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը պայմանավորվել են մոտակա օրերին հանդիպել եւ քննարկել կարեւոր հարցեր: Պեսկովը այլ մանրամասներ չէր հայտնել: ՌԴ եւ Իսրայելի ղեկավարների այդ պայմանավորվածությունը թելադրված էր Իրանի շուրջ զարգացումներո՞վ, թե՞ Սիրիայի ռուսական ռազմակայանին հասցված հարվածներով: Իսկ գուցե երկուսը միասի՞ն:

Ու՞մ էր պետք, կամ ու՞մ կարող էր պետք լինել այդ իրավիճակում «խայթել» Ռուսաստանին: Այդ հարցը փորձել էի շոշափել Հարված Ռուսաստանին. նոր իրավիճակի արկերը հոդվածում: Ավելի ուշ եղան տեղեկություններ, թե ռուսական ռազմակայանին հարվածը հասցվել է ապառազմականացված գոտու այսպես ասած թուրքական ենթակայության կամ վերահսկողության հատվածից: Նախօրեին տեղի էր ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույց եւ ահա այսօր Պուտինը հայտարարում է, որ հարվածողը Թուրքիան չէր: Նա ասում է, թե գիտեն ով էր, սակայն չի ասում, թե ով: Ընդ որում ուշագրավ է, որ Անկարան եւս մեկ ժեստ արեց Մոսկվային, ձերբակալելով Անկարակում ՌԴ դեսպանի սպանության կազմակերպչին: Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ երբ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին խփվեց ռուսական օդանավը, գժտությունից հետո ռուս-թուրքական հաշտության մեկնարկին Պուտինը գրեթե նույն ոգով հայտարարեց, թե հարվածողը Անկարան չէր, այլ ձեռք, որը ցանկանում էր խփել ռուս-թուրքական հարաբերությանն ու բարեկամությանը:

Մոսկվան գրեթե նույն բանն ասաց, երբ Անկարայում սպանվեց Ռուսաստանի դեսպանը՝ դա Թուրքիան չէր: Էրդողանն իսկապե՞ս Պուտինին ներկայացնում է համոզիչ փաստարկներ, որ հարվածողը Թուրքիան չէ, թե ՌԴ նախագահն է հայտնվել Էրդողանի ծուղակում: Կամ գուցե Պուտինն է Ռուսաստանին ուղղված հարվածները ընդունելով ծուղակը գցում Էրդողանին, այսպես ասած լռության դիմաց պահանջելով որոշակի թանկ զիջումներ:

Իրավիճակը իսկապես տարօրինակ է: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է, որ Պուտինը խոսում է անօդաչուները «արտադրողներին» իմանալու մասին: Բանն այն է, որ հարվածային անօդաչուներ կարծես թե արտադրում են խիստ սահմանափակ թվով երկրներ՝ ԱՄՆ, Իսրայել, Չինաստան, Կանադա:

Լայն է իհարկե անօդաչու հարվածային սարքի գնորդների շրջանակը: Դրանց թվում է նույնիսկ Ադրբեջանը, որն այդ սարքերից է ձեռք բերել Իսրայելից: Ի դեպ, հայտնի է նաեւ, որ Ադրբեջանը նաեւ Սիրիայի գրոհայիններին, այդ թվում ԻԼԻՊ-ին սպառազինություն մատակարարող է, այդ մասին աղմկոտ հետաքննությունը հրապարակվեց բուլղարական մամուլում:

Իհարկե հազիվ թե Պուտինն ակնարկի Ադրբեջանին, սակայն Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահը անում է ուշագրավ հայտարարոթյուն, որի թիրախը պարզ չէ: Բայց իհարկե հետաքրքիր կլինի, եթե պարզվի, որ Էրդողանը մատնել է նաեւ Ադրբեջանին: Ի դեպ ուշագրավ է, որ դեռեւս տեղի չի ունեցել հունվարի 1-ից ազդարարված Պուտին-Նաթանյահու հանդիպումը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 59764 անգամ

Մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը

Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ)

Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են