Երևան
18 / Հունվար / 2019

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ խորհրդի անդամներին

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի խորհրդի անդամների հետ: Հանդիպումն արդեն ավարտվել է, որին մասնակցել է ԱԺ ամբողջ խորհուրդը, բացառությամբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի: Ավելի վաղ, հիշեցնենք, Փաշինյանը կոչ էր արել ԱԺ խորհրդի անդամներին չգնալ նախագահական՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Նա նշել էր, որ Սերժ Սարգսյանը պետք է գա խորհրդարան՝ հանդիպելու իրենց հետ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Ծառուկյան դաշինք խմբալցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով չի մասնակցում ԱԺ նիստերին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո ասել է, որ քննարկվել են խորհրդարանական կառավարմանն անցնելու հարցեր:

Նշենք, որ ԱԺ խորհրդի կազմում են ԱԺ նախագահն ու փոխնախագահները, հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները:

Հանդիպման մասին ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 1561 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն