Երևան
24 / Հունվար / 2018

Սարգսյանը միացրեց նոր ռեժիմ

Կառավարության անդամների հետ գնաճի վերաբերյալ խորհրդակցությունից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է կազմակերպել ԱԺ խորհրդի հետ, որին այդ խորհրդից բացակայել է միայն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իհարկե Սարգսյանի այդ հանդիպման մտադրության մասին հայտնի էր դեռեւս գնաճի վերաբերյալ խորհրդակցությունից առաջ: Նիկոլ Փաշինյանն էր տարածել հրավերի մասին տեղեկությունը, քանի որ այդ կապակցությամբ ասել էր, թե մերժում է իր մասով հրավերը, քանի որ համարում է, թե Սարգսյանը խորհրդարանի հանդեպ հարգանքից ելնելով պետք է գար ԱԺ հանդիպման:
ԵԼՔ-ն դաշինքը գնաճի դեմ բողոքի երթի իր նախաձեռնությամբ վերջին օրերին դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում: Ավելին, կա տեսակետ, որ այդ երթի կապակցությամբ իշխանության տագնապն է դարձել նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի խորհրդակցության պատճառը:

Այդ տեսակետը թերեւս առանձնապես չի տարբերվում «ռեժիմը խուճապի մեջ է» այսպես ասած արդեն ավանդական տեսակետից, ինչը սակայն հանրային գիտակցությունն ու պատկերացումներն իրականությունից կտրելուց բացի, թերեւս չի տանում այլ տեղ:

Ներկայումս իշխանությունն ունի բողոքի եւ զանգվածային դժգոհությունների հնարավոր ալիքի հակազդման մի շարք «փափուկ ուժի» ռեսուրսներ ու միջոցներ, ըստ այդմ հազիվ թե ԵԼՔ-ի բողոքի մտադրությունը «խուճապի մատներ ռեժիմին»:

Այստեղ առկա է թերեւս այլ նրբերանգ, կապված դրա հետ: Իշխանությունը Հայաստանում այժմ գտնվում է բավականին բարակ թելի վրա, անցնում է այդ թելի վրայով՝ կիսանախագահականից կամ նախագահականից խորհրդարանական կառավարում, ձեւավորվելու են իշխանության նոր կենտրոններ, նշանակվելու են նոր առաջնային դեմքեր: Այդ հանգամանքը, խորքային տրանսֆորմացիան եւ վերակառուցումը, փաստացի նոր իշխանության ձեւավորումը անկասկած ավելի են սրում առանց այդ էլ նվազագույնը մեկ տասնամյակ շարունակ խորացող ներիշխանական շահերի բախումն ու բաժանարար գծերը:

Դրանք պայմանավորված են մի շարք այլ հանգամանքներով: Այդ պայմաններում, որքան մոտենում է հանգուցային գիծը կամ եզրագիծը, այնքան առավել կարեւոր է դառնում իրավիճակի կառավարման էֆեկտիվության առավելագույն աստիճանը:

Իսկ ԵԼՔ-ի նախաձեռնած բողոքի ակցիան այդ համատեքստում Սերժ Սարգսյանի համար կարող է խնդրահարույց դառնալ թերեւս այդ համատեքստում, երբ այդ ակցիան ներիշխանական կամ ներհամակարգային տարբեր խմբեր կամ թեւեր դիտարկեն որպես միմյանց հետ հաշիվներ մաքրելու պատեհ առիթ եւ այսպես ասած հավելյալ ռեսուրս, այդ կերպ փորձելով նաեւ ազդել Սերժ Սարգսյանի դիրքորոշման եւ մոտեցումների վրա:

Այստեղ է թերեւս առանցքային խնդիրը եւ Սարգսյանը թե նախագահի նստավայրում խորհրդակցությամբ, թե ԱԺ խորհրդի հետ հանդիպումով փորձում է առավելագույնս իր ձեռքում ամուր պահել թելերը, «անջատական» շարժեր թույլ չտալու համար:

Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքները նույնպես ավանդական դարձած տրամաբանությամբ, դիտարկվում են Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնության համատեքստում, որպես վկայություն, որ նրա պահվածքն ամենեւին հեռացող նախագահի պահվածք չէ:

Այստեղ էլ թերեւս ընկալումներն առավելապես կարծրատիպային են: Թե ինչ հավակնություն ունի Սարգսյանը, հայտնի է գուցե միայն իրեն, կամ անգամ իրեն հայտնի չէ: Տվյալ պարագայում սակայն խնդիրը այն է, որ ուզում է Սարգսյանը մնալ վարչապետ, թե ուզում է գնալ դե յուրե իշխանությունից, միեւնույն է, նա բոլոր դեպքերում պարտադրված է նախագահության վերջին շրջանն անցկացնել առավել աչալուրջ եւ իրավիճակը պահել առավել հուսալի վերահսկողության տակ:

Դրա պատճառը եթե բնորոշենք ընդհանուր բնութագրմամբ, խնդիրը Հայաստանի համակարգի բնույթի եւ ձեւավորման ու կենսագործունեության կարգի մեջ է: Քանի որ հենարանը սահմանադրական մեխանիզմը չէ, քանի որ իշխանության սյուները պետական կառավարման ինստիտուտների դե ֆակտո կենսունակությունն ու ուժը չէ, Սարգսյանը թե իշխանությունը հանգիստ պահելու, թե իշխանությունից հանգիստ հեռանալու ամբողջ պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա: Ավելին, այդ հանգամանքը էլ առավել անհրաժեշտ է դառնոմ այն դեպքում, երբ Սարգսյանը դե յուրե իշխանությունը թողնելու է մեկին կամ մի քանիսին, իսկ ինքն անցնելու է դե ֆակտո մեխանիզմներով կառավարման:

Ըստ այդմ, զուտ իրավիճակի տրամաբանության եւ վարքագծի դրսեւորման տեսանկյունից, Սարգսյանը թե այս, թե այն դեպքում չունի այլընտրանք, քան եզրագծին առավել մոտ շեշտակի բարձրացնել աչալրջությունը եւ առավելագույսն հստակ եւ կանխատեսելի դասավորել իշխանությունը, այն դեպքի համար, երբ ապրիլից հետո դե յուրե կունենա օպերատիվ կառավարման սահմանափակ հնարավորություն: Ներկայումս Սարգսյանը գործնականում անցել է օպերատիվ կառավարման ռեժիմի:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 8134 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ