Երևան
19 / Ապրիլ / 2018

9 փաստ, որ ապացուցում են ձեր խելացիությունը. արդյո՞ք ունեք այս հատկանիշները

Պարտադիր չէ անցնել IQ թեստ՝ պարզելու համար՝ խելացի եք, թե ոչ: Կան մի քանի նշաններ, որոնք ապացուցում են, որ խելացի եք: Շատ կզարմանաք, երբ իմանաք, թե որոնք են դրանք:

1. Դուք զգում եք, թե ձեզ երբ են ստում
Դուք միանգամից հասկանում եք, որ փորձում են ձեզ ստել, և դա թույլ չեք տալիս: Դուք հասկանում եք մարդկանց մտադրությունը, ցանկությունները, երազանքները, և սա նշանակում է, որ խելացի եք:

2. Շատ եք ինքներդ ձեզ սիրում
Սա վատ նշան չէ, ոչ էլ էգոիստություն, այլ ինքներդ ձեզ գնահատել գիտեք և այնպես եք անում, որ դիմացինն էլ ձեզ գնահատի:

3. Երբեմն չեք հավաքում ձեր հետևից
Ձեր բնակարանը միշտ չէ, որ մաքուր է: Ավելին՝ այն թափթփված է, ոչ այն պատճառով, որ դուք փնթի եք, այլ որովհետև ժամանակ չունեք այն կարգի բերելու, ավելի կարևոր գործերով եք զբաղված:

4. Ինքներդ ձեզ չեք ստում
Դուք տանել չեք կարողանում սուտը, այդ իսկ պատճառով էլ չեք ստում ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշներին, քանի որ գիտեք, որ սուտը երկար կյանք չունի, և ապագայում պետք է պատասխան տաք դրա համար:

5. Կարողանում եք զսպել էմոցիաները, երբ պետք է
Որպես խելացի մարդ՝ դուք գիտեք, թե ինչքան պետք է ցույց տաք դիմացինին ձեր էմոցիաները: Երբեք չափը չեք անցնում:

6. Երբեմն սիրում եք ծուլություն անել
Գիտնականները պնդում են, որ երբեմն ծուլություն անելը հատուկ է խելացիներին: Գիտափորձն արվել է 2 խմբի վրա՝ ակտիվ մարդկանց և գիտնականների: Առաջին խմբի մարդիկ ավելի ակտիվ էին կատարում իրենց աշխատանքը, իսկ այ գիտնականները փորձում էին արագ կատարել աշխատանքը, որպեսզի ավելի շատ հանգստանան:

7. Չեք ապրում անցյալով
Իհարկե կարևորում եք այն, ունեք հիշողություններ, բայց չեք ապրում դրանցով: Ձգտում եք միշտ առաջ գնալ: Ավելի շատ մտածում եք ապագայի մասին և պլաններ կազմում:

8. Սխալներ եք անում
Մարդն անսխալական չէ: Միայն հիմարների կարծիքով է, որ պետք է ամաչել արած սխալների համար, բայց դուք գիտեք, որ սխալներ անելով եք շարժվում առաջ:

 

9. Ոչ ոքի ոչինչ չեք փորձում ապացուցել
Չեք ասում, որ դուք ամենախելացին եք, չեք փորձում ձեր գաղափարները դիմացինին համոզել:

 

դիտվել է 18119 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...