Yelaket.am | «Ես գիտեմ ով եմ, դու իմացի դու ով ես», բարկացավ Գագիկ Ծառուկյանը
Երևան
20 / Օգոստոս / 2018

«Ես գիտեմ ով եմ, դու իմացի դու ով ես», բարկացավ Գագիկ Ծառուկյանը

Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու չի գալիս Ազգային ժողով: Նա վրդովվեց հարցից և ի պատասխան լրագրողների հասցեին մեղադրանքներ հնչեցրեց:

ԱԺ ղեկավարությունը Գագիկ Ծառուկյանի 157 բացականերից 121-ը հարգելի է համարել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ տեղեկանքներ է ներկայացրել Ծառուկյանը: «Համապատասխան դիմեք և կստանաք պատասխանը», ասաց նա:

«Հիմա որ դուք նայում եք, Ծառուկյանի աշխատանքը՝ որպես մարդ, դրական ես գնահատում, թե՞ բացասական: Հիմնականում քո պատճառով ա, որ երկիրն էս օրին ա: Մարդկանց ոչ ճիշտ տեղեկություն եք տալիս, պատվերներ եք կատարում, դուք ապրում եք այս երկրում, պետք է մարդու գործը նայել: Ծառուկյանին սիրես, թե չսիրես, նայելով իրա կատարած գործը, այցելությունները, դու դրական ես համարում, թե՞ բացասական», ասաց նա:

Երբ լրագրողները հիշեցրին, որ ինքը պատգամավոր է և պարտավոր է աշխատանքի ներկայանալ, Ծառուկյանը պատասխանեց. «ես գիտեմ ով եմ, դու իմացի դու ով ես»:
Նա հավելեց, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս են աշխատանքի, հետո ներկա են ստանում ու արագ հեռանում ԱԺ-ից:

«Իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի միայն կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում է որևէ խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել», ասաց նա:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 131266 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են