Երևան
23 / Փետրվար / 2019

Ի՞նչ տարբերություն ով կլինի, եթե ըստ նոր սահմանադրության մենք նոր կառավարման համակարգի ենք անցնում․ Yelaket.am

Հիմա էլ հայ հասարակությունն ու քաղաքական դաշտն ապագա նախագահին է փնտրում, իսկ ի՞նչ տարբերություն ով կլինի, եթե ըստ նոր սահմանադրության մենք նոր կառավարման համակարգի ենք անցնում: Քանի՞սը կարող են ասել, թե Ո՞վ է Գերմանիայի նախագահն այս պահին: Այդ ոչինչ չվորոշող կերպարի համար չարժե ամբողջ քաղաքական դաշտը պարալիզացնել: Արտակ Զենալյանի թեկնածությունն առաջարկեց ԵԼՔ-ը, իսկ ԲՀԿ-ն չի սատարում նրանց: Դե, կարելի էր գոնե այս դեպքում ընդդիմության կոնսոլիդացիա տեսնել, բայց դե, երազանքների գիրկը չընկնենք: Իշխանության թևում էլ հանգիստ չի իրավիճակը, այնտեղ էլ մարդիկ կան, ովքեր հավակնում են այդ պաշտոնին և դրանք ավելի շատ հին կադրերն են, ովքեր հասկանում են, որ իրենց ակտիվ քաղաքական փուլը մարում է և նավակի մեջ մնալու համար նոր ստեղծվող նախագհի նստավայրը վատ տարբերակ չէ:

Թանկացումներ թանկացումներ: Այս դեպքում էլ ԲՀԿ-ն ակտիվ չէ: Ինչո՞ւ, գուցե նրանց ձեռնտու են թանկացումները: ԵԼՔ-ը երթ է կազմակերպում թանկացումների դեմ, ըստ ամենայնի ոգևորվել են Իրանից, բայց գոնե մի բան անում են, չնայած հասկանալի է, որ իրենց համար հաջորդ ԱԺ-ում տեղ են ապահովում: Լավ կլիներ, որ ԵԼՔ-ն իր ներուժը ոչ թե ՖԲ-ում օգտագործեր այլ ՖԲ-ից դուրս, բայց ինչևէ․ ունենք այն՝ ինչ ունենք: Սա էլ մեր ընդդիմությունն է, իսկ իշխանության ներկայացուցիչները լռում են, կարծես այս թանկացումներն իրենց չեն վերաբերվում կամ էլ իրանք այս երկրից չեն: Բարձր աղքատության ֆոնին, դժվար թե այս թանկացումները նպատստեն արտագաղթի կրճատմանը:

Դեռ շարունակվում են Վիգեն Սարգսյանի գրառման մասին քննարկումները, բայց արդեն ավելի լուրջ բաներով զբաղվելու ժամանակն է: Տնտեսագետ, մաթեմաթիկոս, իրավաբան ու խառատ իրենց գործը թողած քննարկում են ու իրար հայհոյում: Այսպես երկիր չենք կառուցի, հասկացանք, ամեն ինչ քննարկվեց, հիմա հետևություն անելու ժամանակն է, բայց չէ՝ նույն կարծիքը մի քանի անգամ պետք է ասեն:

դիտվել է 10904 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն