Yelaket.am | Ծառուկյանն աշխատանքի չի գնում մեր հարկերի հաշվին․ Yelaket.am
Երևան
21 / Օգոստոս / 2018

Ծառուկյանն աշխատանքի չի գնում մեր հարկերի հաշվին․ Yelaket.am

Երթուղայինի վարորդները գործադուլ երևի թե սկիզբն է: Բնական է, որ թանկացումների ֆոնին ամեն ինչ դինամիկ թանկանալու է: Վարորդներն իհարկե այլ ելք չունեն 16-18 ժամ աշխատում են և երբեմն առանց գումար են տուն գնում: Թանկացումների, հասունացող սոցիալական դժգոհության ֆոնին երկարատև արձակուրդից հետո վերադարձած վարչապետը գոհունակություն է հայտնում ՊԵԿ-ին 2017 թվականի լավ աշխատանքի համար: Ո՞րն է լավը, կամ կառավարության ո՞ր ճյուղն է լավ աշխատել առհասարակ: Մարդկանց ցածր աշխատավարձների հետ մեկտեղ հարկերի բարձրացում և առաջին անհրաժեշտության թանկացում՝ սա է լա՞վ, եթե այո ուրեմն դուք պարոնայք կտրվել եք իրականությունից:

Ծառուկյանը Գագիկը գնացել էր ԱԺ, այ սա իրադարձություն է: Որքան հիշում ենք նա պատգամավոր է, իսկ նրա գործատուն ժողովուրդն է, ստացվում է, որ պրն. Ծառուկյանն աշխատանքի չի գնում մեր հարկերի հաշվին: Այդ դեպքում նրա ինչի՞ն է պետք մանդատը: հարց է առաջանում, եթե նրան պատկանող որևէ ընկերության աշխատակից ամիսներով գործի չգնա, աշխատանքի բեյջն ու աշխատավարձն աայնուամենայնիվ թեկուզ որոշ պահումներով, կփոխանցվի նրան, թե՞ ի վերջո կհեռացնեն այդ աշխատակցին, աշխատանքի չներկայանալու համար:

Վերջապես, Հայաստանը ճանաչեց եզդի ժողովրդի ցեղասպանությունը: Իհարկե պետք էր հենց առաջին օրերին ճանաչել, քանի որ յուրաքանչյուր ուշացած օր նոր դաժանության ծիլ է հանդիսանում, բայց կարևորն արդարացի գնահատական տրվեց այն արհավիրքին, որը տեղի ունեցավ եզդի ժողովրդի հետ: Ո՞վ, եթե ոչ հայերը պետք է հասկանան ինչ ասել է ցեղասպանություն: Հույս ունենք, որ մի օր ամբողջ աշխարհը կդատապարտի գոյություն ունեցող յուրաքանչյուր արհավիրք, ջարդ ու ցեղասպանություն:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

 

դիտվել է 23543 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են