Երևան
20 / Մայիս / 2018

«Շուշանն իմ ընկերն ա, բայց ելույթը ինձ էլ դուր չի եկել»

Շուշանն իմ ընկերն ա, բայց ելույթը ինձ էլ դուր չի եկել: Չնայած իրեն շատ մոտից ճանաչելով՝ ասեմ, որ էդ ասածը ինքը իրոք զգում ա, ամեն դեպքում բոլորովին դուրԸս չի եկել: Բայց խնայում եմ մեր հարաբերությունները, հրապարակավ չեմ անդրադառնում տեքստին, հետո առիթ լինի՝ իր հետ առանձին կխոսեմ:

Խնայում եմ նույն կերպ, ոնց խնայել եմ Շուշանին քննադատած տասնյակ այլ ընկերներիս հետ հարաբերությունները ու չեմ անդրադարձել երկակի ստանդարտների կիրառմանը, ֆիզիկական ուղղվածության վիրավորանքներին, երբեմն տխրեցնելու աստիճանի ցինիզմին ու նույնիսկ, չեք հավատա, բայց եղել են դեպքեր՝ տկարամտության ակնհայտ դրսեւորումներին: Բայց դրա պատճառը ընկերությունը չի, ընկերությունը հետեւանք ա: Պատճառը էն լուսավոր կողմերն են, որոնց շնորհիվ ես իրենց մեջ ընկեր եմ տեսել:

Չնայած՝ անխտիր բոլորը ունեն իրենց թերությունները, իմ պես: Ու վստահ եմ՝ շատերն էլ ինձ են խնայել, ինձ, իմ ընտանիքը, իմ հետ հարաբերությունները, իմ միջի դրականը, չնայած գուցե քիչ տականք կամ հիմար էլ ես չեմ եղել որոշ դեպքերում: Չեմ ասում մի ասեք, ձեր գործն ա, ուղղակի Շուշանին անձամբ ճանաչում եմ, խղճիս չի գալիս, որ տեքստերի մի 80 տոկոսը անարդար ա:

Բայց նույնիսկ եթե ձեր կռիվը Շուշանի հետ ա, երեխեքին մի նեղեք, էն էլ Գրիգորի պես լուսավոր երեխուն, որին անձամբ ճանաչում եմ ու սիրում, որ պորճ չի, որ ավտոն տակը 100ի տակ չի սլանում փողոցներով, որ գիշերները դեպուտատի որդու քարթբլանշը ձեռքին մարդ չի ծեծում հարբած, որ ուղղակի հրաշալի նկարում ա ու դե հիմա տենց ա ստացվել՝ ողնաշարի խնդիր ունի:

Հավատացեք, կարա տենց բան լինի, ու կարա նաեւ դա մի որոշ պատճառ հանդիսանա, որ մայրը էդ խղճի ազդեցության տակ խրամատներից դուրս չգա: Կարող ա իմ գրածն էլ մի քիչ պաթետիկ ստացվեց, ներեք ինձ, թե կարաք: Ձեր բոլորի երեխեքին էլ առողջություն: 

Vahagn Tevosyan (Վահագն Թևոսյան)

դիտվել է 75861 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...