Երևան
21 / Փետրվար / 2018

Միամտություն կլինի կարծելը, որ Արմեն Սարգսյանը տրանսպորտի վիճակը լավացնելու համար է ընտրվում նախագահ

Yelaket.am-ը գրում է․

Ինչպես հայտնել էինք, ՀՀԿ-ն որպես նախագահի թեկնածու առաջ է քաշել Մեծ Բրիտանիայում ՀՀ աարտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Հաշվի առնելով, որ ԱԺ-ում ՀՅԴ Կալիցիոն գործընկերոջ հետ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, կարելի է շնորհավորել Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հիշեցնում ենք, որ Արմեն Սարգսյանը 1996-1997 թվականներին եղել է ՀՀ վարչապետ և նրա կառավարման ժամանակահատվածում՝ 1996 թվականի դեկտեմբերի 26-ին, բացվել է Չարբախ թաղամասում գործող մետրո կայարանը։

Վերջին օրերին շատ է խոսվում տրանսպորտի թանկացման ու այն արդիականացնելու մասին և այս փաստը հաշվի առնելով, հետաքրքիր է ստացվում, որ նախագահ է դառնում մի մարդ, ով Հայաստանում վերջին մետրո կայարանի բացմանը ներկա է եղել, որպես վարչապետ։

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, որ Արմեն Սարգսյանը տրանսպորտի վիճակը լավացնելու համար է ընտրվում նախագահ, բայց հետաքրքիր փաստերը և համընկնումները ֆիքսել է պետք։

դիտվել է 10229 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....