Երևան
20 / Մայիս / 2018

Արյան խմբի միջոցով կարելի է նախապես իմանալ, թե ինչ հիվանդությունների հանդեպ կարող է հակում լինել

Մարդկանցից շատերը բավականաչափ գիտելիքներ չունեն իրենց արյան խմբի մասին: Նման տեղեկությունները կարող են շատ հաճախ պետքական լինել կյանքի ընթացքում: Արյան խումնը կարող է հուշել մարդուն որևէ հիվանդության հանդեպ հակման մասին:

Թրոմբներ

Այսպիսիս առողջական խնդրի հանդեպ հակումը 1-ին և 2-րդ խմբի արյան դեպքում 30%-ով ավելի բարձր է, քան 4-րդ խմբի դեպքում:

Ստամոքսի քաղցկեղ

Այս դեպքում հակվածություն են ունենում 2րդ խմբի արյուն ունեցողները:

Խոցեր

Այս խնդիրներով հիմնականում տառապում են 1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ: Բժիշկները կարծում են, որ պատճառը վարակի հանդեպ իմունային համակարգի ռեակցիան է:

Սրտի անբավարարություն

Հիմնականում նման խնդիր են ունենում 3-րդ և 4-րդ խմբի արյուն ունեցող մարդիկ: Այս երևույթի բացատրությունը դեռ չեն գտել:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ այս դեպքում հազվադեպ են խնդիր ունենում: 2-րդ խմբի դեպքում հավանականությունը՝ 32% է, 4-րդի դեպքում՝ 51%, 3-րդ խմբի դեպքում՝ վտանգը մեծանում է մինչև 72%:

Իհարկե տվյալ տեղեկությունը չպետք է դառնա մտահոգությունների և կասկածների հիմք, ուղղակի պետք է միշտ ավելի լավ իմանալ սեփական օրգանիզմը և պատրաստ լինել յուրաքանչյուր տեսակ խնդիր հաղթահարելու:

 

դիտվել է 11874 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...