Երևան
20 / Մայիս / 2018

Օպերայի և բալետի թատրոնը Թամանյանի ամենաառեղծվածային շինությունն է. ահա թե ինչ է նախկինում եղել դրա փոխարեն

Առհասարակ, Օպերայի և բալետի թատրոնը Թամանյանի ամենաառեղծվածային շինությունն է:

Այն մարմնավորում է ճարտարապետի պատկերացումները տարածքի և դրա պատմամշակութային արմատների միստիկ աղերսների մասին: Թամանյանը համոզված էր, որ այնտեղ, որտեղ ինքը մտադիր է իրագործել իր վիթխարի հղացումը, ժամանակին գործել է երգի և սիրո հեթանոսական տաճար, չնայած մինչ օրս դա հաստատող որևէ հավաստի վկայություն չկա:

Համոզմունքը, ըստ երևույթին, այնքան ուժեղ էր, որ նա քանդում է այդ վայրում միջնադարյան արմատներ ունեցող Գեթսեմանի մատուռը: Սակայն Թամանյանը հակակրոնական նպատակ չէր հետապնդում: Նրա նպատակն էր հավանաբար նոր` խորհրդային երգի ու պարի տաճար կառուցել ճիշտ և ճիշտ ենթադրյալ հեթանոսական նախատիպ տաճարի տեղում:

 

դիտվել է 13716 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...