Երևան
21 / Փետրվար / 2018

Ի՞նչ է նշանակում «աջակողմյա ղեկով մեքենաների շահագործման արգելք» ձեւակերպումը․ պարզաբանում է Տրանսպորտի նախարարությունը

Հայաստանի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պարզաբանել են, թե ինչ է նշանակում աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների շահագործման արգելքի մասին տարօրինակ ձեւակերպումը, որը հայտնվել է «Աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի» մասին օրինագծում։

Հիշեցնենք, որ այդ օրինագիծը հաստատվել է կառավարության ՝ հունվարի 18-ի նիստի ժամանակ։ Օրինագծի տեքստում կա հղում կառավարության՝ հունվարի 11-ի որոշմանը, որի համաձայն , ապրիլի 1-ից սկսած արգելվում է աջ ղեկով մեքենաների շահագործումն ու հաշվառումը։ (Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը եւ հաշվառումը)։ Այս ձեւակերպումից ելնելով՝ օրինաչափ հարց է ծագում՝ սա վրիպակ է, թե՞ մտադրություն։

Մեկնաբանելով NEWS.am-ի հարցը՝ նախարարության տրանսպորտային բաժնի ղեկավարի տեղակալ Դավիդ Մելքոնյանը նշել է, որ ըստ ավելի վաղ կառավարության կայացրած որոշման, ապրիլի 1-ից արգելվում է աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների գրանցումը։ Դրանից հետեւում է, որ արգելվում է ներմուծված ու չգրանցված մեքենաների շահագործումը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ դրան համապատասխան մշակվել, հաստատվել ու ԱԺ ին է ներկայացվել օրենքի նախագիծ ( վերոնշյալ օրինագիծը-խմբ․)՝ աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին։ Մելքոնյանի կարծիքով՝ վրիպակի մասին խոսք չկա, հենց մինչեւ ապրիլի 1-ը չգրանցված մեքենաների մասին է խոսքը։

Թե ինչպես է կառավարությունը նախ կայացրել որոշում, հետո նոր դիմել ԱԺ-ին՝ օրենսդրական բազա ստեղծելու համար, առանձին հարց է։ Ընդ որում կառավարության՝ հունվարի 11-ի որոշման տեքստը երկու կայքերում էլ չկա՝ ոչ կառավարության, ոչ նախարարության։ Միաժամանակ, ուզում ենք շեշտել, որ նույնիսկ օրենքի նախագծի տեքստը պետք է բացառի երկակի մեկնաբանության հնարավորությունը, ինչն առկա է տվյալ դեպքում, քանի որ առաջարկված տարբերակը միանշանակ նշանակում է՝ ապրիլի 1-ից արգելել աջակողմյա ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը։

Ավելի վաղ Տրանսպորտի նախարարությունն արդեն խախտել էր պայմանավորվածությունը «Աջ ղեկ» շարժման ակտիվիստների հետ։ Ըստ այդ պայմանավորվածության՝ հունվարի 12-ին պետք է կայանար առաջարկների փաթեթի քննարկում, սակայն հունվարի 11-ին կառավարության օրակարգում ներառվել է որոշման նախագիծը, որն անմիջապես ընդունվել է։

Նյութի աղբյուրը ՝ News.am

դիտվել է 5315 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....