Երևան
20 / Մայիս / 2018

Արմեն Սարգսյանը և Արտակ Զեյնալյանը պայքարի մեջ են

Yelaket.am-ը գրում է․

1.Նախագահի թեկնածության հարցում հստակություն մտավ: Պայքարի մեջ այժմ երկու հոգի են ՀՀԿ-ի թեկնածու Մեծ Բրիտանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԵԼՔ դաշինքի պատգամավոր առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը: Երկու թեկնածուների մասին դրական արձագանքներ կան, սակայն Արմեն Սարգսյանն առավելություն ունի արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, իսկ նոր ձևավորվող նախագահի ինստիտուտն ավելի շատ արարողակարգային հարցեր է լուծելու և կապ է պահելու արտաքին աշխարհի հետ: Բացի այդ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն են կազմում՝ ունենալով 65 անդամ և եթե ստանան ընդիմադիր պատգամավորների ևս 10 մանդատ` առաջին փուլով կլուծեն նախագահի ընտրությա հարցը: Ավելի հետաքրքիր է, իհարկե, վարչապետի և ԱԺ նախագահի հարցը:

2. «ԵԼՔ»-ը որպես ընդդիմադիր կուսակցություն ճիշտ քայլ արեց, երթ հրավիրելով, իհարկե, հանրահավաքի տեղը, երթի փողոցները հատուկ էին ընտրված, որ ոչ այդքան մեծ թվաքանակով երթն ավելի ազդեցիկ երևա, բայց և այնպես, սա կարող է իշխանություններին ստիպել, որպեսզի վերջիններս, իրենց քաղաքականության մեջ փոփոխություններ կատարեն, և թանկացումները չեղարկվեն: «ԵԼՔ»-ին մեղադրում են իշխանափոխության պահանջ չդնելու մեջ, բայց ի՞նչ իշխանափոխության մասին կարող է խոսք գնալ, երբ սովորական թանկացման դեմ պայքարին սակավամարդ է լինում հրապարակը:

3. Սուպեր Սաքոն և աշխարահռչակ ֆրանսիացի ռեփեր Մետր Գիմսը միասին նոր տեսահոլովակ են նկարահանել հայտնի «ՄԻ Գնա» երգի հիման վրա: Ի՞նչ խոսք, մենք ռաբիզի սիրահա՞ր ենք, թե՞ ոչ, այս դեպքում այդքան էլ էական չէ: Բայց այստեղ ակնհայտ անարդարություն կա Սպիտակցի Հայկոյի նկատմամբ, տեսահոլովակում հնչում է նրա ձայնը, իսկ իր ներկայությամբ որևէ կադր ցուցադրված չէ և այս ամենի Ֆոնին Սպիտակցի Հայկոյի բողոքը ավելի քան տեղին է: Հույս ունենք այս խնդիրը շուտ և հանգիստ հանգուցալուծում կստանա և Սուպեր Սաքոյի թիմը ճիշտ կաշխատի, չնայած համոզվել ենք, որ վերջինիս թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել:

դիտվել է 44106 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...